Շուշիում վիրավորված լրագրող. Ինձ տեղափոխել է սարկավագն ու աղոթել ինձ համար
Լեռնային Ղարաբաղի Շուշի քաղաքում Ադրբեջանի կողմից սուրբ Ղազանչեցոց եկեղեցու հրթիռակոծության հետևանքով վիրավորված ռուսաստանցի լրագրող Յուրի Կոտենոկը գտնվում է կայուն ծանր վիճակում։ Վեստի.ռու-ն գրում է, որ նա գտնվում է Երևանում բժշկական կենտրոններից մեկի վերակենդանացման բաժանմունքում։ Աjն մասին, թե ինչ է տեղի ունեցել, լրագրողը պատմել է «Ռոսսիա» հեռուստաալիքին։
Նրա խոսքով, իրենց խմբում երեք հոգի են եղել։ Պայթյունը տեղի է ունեցել իրենցից մի քանի մետր հեռու, լրագրողը մնացել է փլատակների տակ, բայց գիտակցությունը չի կորցրել։
«Շատ դժվար էր շնչել, նախորդ հարվածների փոշին շատ էր: Ես սկսեցի ձայներ արձակել, ինձ անմիջապես դուրս բերեցին: Ինձ տեղափոխել է սարկավագն ու ու աղոթել ինձ համար, որպեսզի ուշագնաց չլինեմ։ Բոլորին շատ շնորհակալ եմ»,-ասել է նա:
Հիշեցնենք, որ հոկտեմբերի 8-ին Ադրբեջանի կողմից Շուշիի սուրբ Ղազանչեցոց եկեղեցու հրթիռակոծության հետևանքով վիրավորվել էր 3 ռուսաստանցի լրագրող։ Երեկ «Ռոսսիա» հատուկ ավիացիոն ջոկատի ինքնաթիռով Երևանից Մոսկվա էին տեղափոխվել վիրավորված ռուսաստանցի լրագրողները, բացի Կոտենոկից։
Հարակից հրապարակումներ`
- Սուրբ Ղազանչեցոց եկեղեցուն հասցված հարվածը դիտավորյալ էր. վիրավորված ռուսաստանցի լրագրող
- Շուշիում վիրավորված ռուս լրագրողը դուրս է եկել կոմայից
- Ռուսաստանի ԱՆ-ն գնահատել է Արցախում վիրավորված ռուսաստանցի լրագրողի վիճակը
- Արցախում վիրավորված ռուս լրագրողներն արդեն Մոսկվայում են
- Վիրավորված ռուս լրագրողները հատուկ չվերթով կտեղափոխվեն Մոսկվա
- Արցախում վիրավորված ֆրանսիացի լրագրողը շնորհակալություն է հայտնում
- Իսպանացի լրագրող․Ստեփանակերտում հանգիստ ու սպասողական վիճակ է
- Լրագրողների թիրախավորումը նպատակ ունի խոչընդոտելու Ադրբեջանի ԶՈւ-ի պատերազմական հանցագործությունների փաստագրումը. ՀՀ ԱԳՆ
- Զախարովա. Արցախում վիրավորված ռուս լրագրողները կտեղափոխվեն Երևան
- Շուշիում վիրահատում են Ադրբեջանի ռմբակոծությունից տուժած ռուս լրագրողին
- Շուշիում արտասահմանցի լրագրող է վիրավորվել
- «Իզվեստյա»-ի լրագրողը Ստեփանակերտում կրակի տակ է ընկել
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին