Փաշինյան. Արցախը պետք է դառնա համաշխարհային արդարության խորհրդանիշ
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը գրում է. «Այս օրերին աշխարհի հայությունը ցույց է տալիս համախմբվածության ուժը։ Այս շարժումը պետք է գրավիչ դարձնել նաեւ այլ ազգերի ներկայացուցիչների համար՝ ովքեր դեմ են բռնությանը, կոռուպցիային, ահաբեկչությանը եւ ձգտում են արդարության, ազատության եւ սիրո հաղթանակին։
Արցախը պետք է դառնա համաշխարհային արդարության խորհրդանիշ։
Աշխարհը պետք է ճանաչի Արցախի ինքնորոշման իրավունքը։ Եթե դա չեն անում կառավարություններն ու խորհրդարանները, դա կարող են անել ժողովուրդները, անհատները, կազմակերպությունները:
Սա պետք է դառնա այդպիսի անհատներին, ժողովուրդներին, կազմակերպություններին միավորող համաշխարհային շարժում»։
Նա նաև ներկայացրել է լուսանկարներ աշխարհի տարբեր քաղաքներում անցկացված ակցիաներից։
Հարակից հրապարակումներ`
- Բողոքի ցույց Լոնդոնում՝ ընդդեմ ադրբեջանական ագրեսիայի
- Բողոքի ակցիա Ալեքսանդրիա քաղաքում՝ ընդդեմ Ադրբեջանի սանձազերծած ագրեսիայի
- Հայ համայնքը բողոքի ակցիա է անցկացնում Ֆրանսիայում
- Ցյուրիխում տեղի է ունեցել բողոքի ցույց` ընդդեմ Ադրբեջանի
- Ստոկհոլմում հայերը բողոքի ակցիա են անցկացնում
- Հայերի բողոքի ակցիան Բրյուսելում ԵՄ կառույցների դիմաց․ Մենք Ձեզ մեղադրում ենք, ԱՄՈ՛Թ
- Հայերի բողոքի ակցիան Միլանում՝ ընդդեմ Ադրբեջանի ու Թուրքիայի ագրեսիայի
- Ամերիկահայությունը կաթվածահար է արել հոլիվուդյան փողոցները
- Շվեյցարահայերը բողոքի ցույց են կազմակերպել ընդդեմ Թուրքիայի ու Ադրբեջանի ագրեսիայի
- Փարիզի երկինքը Արցախի գույներով․ բողոքի ցույցեր Ադրբեջանի դեսպանատան դիմաց
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին