ԱԳ նախարար. Այսօր մեր առաջնահերթությունը կրակի դադարեցման ու ստուգման մեխանիզմների ապահովումն է
«Վերիֆիկացիոն (վերահսկման) մեխանիզմների վերաբերյալ այս պահին հստակ ու որոշակի կոնսուլտացիաներ են ընթանում»,-ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ համատեղ ասուլիսում հայտարարեց Հայաստանի ԱԳ նախարար Զոհրաբ ՄՆացականյանը՝ անդրադառնալով հարցին, հրադադարի պայմանավորվածությունից երկու օր անց Հայաստանն ու Ադրբեջանը մեղադրում են միամյանց դրանք խախտելու համար, ինչպե՞ս եք տեսնում վերիֆիկացիոն մեխանիզմները, որոնք թույլ կտան իսկապես հրադադրի ռեժիմ հաստատել։
Մնացականյանը նշել է, որ այս մեխանիզմների վերաբերյալ հիմա նախընտրում է մի փոքր զգույշ լինել։
«Ինչպես արտահայտված է մեր համատեղ հայտարարության մեջ, այսօր առաջնահերթ խնդիր է հրադադարի ու վերիֆիկացիոն մեխանիզմների ապահովումը։ Այսօր չենք հասել մի մակարդակի, որ կարող ենք մեր աշխատանքները սկսել համատեղ հայտարարության առաջին կետի ուղղությամբ։ Այսօր խորհրդակցություններ են անցկացվում նաև Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի ներգրավմամբ, կողմերի միջև ՌԴ միջնորդությամբ ու օգնությամբ, որպեսզի գտնենք մեխանիզմներ, երբ մենք կարող ենք հստակ աշխատանք տանել»,-ասել է Մնացականյանը՝ ավելացնելով, որ դրանում ներգրավված են նաև միջնորդները։
Հիշեցնենք, որ ՌԴ, Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարների համատեղ հայտարարության առաջին կետը վերաբերում է հոկտեմբերի 10-ի ժամը 12:00-ից մարդասիրական նպատակներով կրակի դադարեցման մասին հայտարարելուն՝ ռազմագերիների և պահվող այլ անձանց, զոհվածների մարմինների փոխանակման համար` Կարմիր Խաչի Միջազգային Կոմիտեի միջնորդությամբ և վերջինիս չափանիշների համաձայն։
«Եթե մենք չկարողանանք երկարացնել այս զինադադարը, այն կշարունակի բացասաբար անդրադառնալ մնացած բոլոր հարցերի վրա: Հրադադարի պահպանումն ու ամրապնդումը մնում է որպես մարտահրավեր և գերակա խնդիր: Ահա դրա համար վերիֆիկացիոն մեխանիզմները ծայրահեղ կարևոր են։ Եթե կան ինչ-որ մեղադրանքներ Հայաստանի կամ Լեռնային Ղարաբաղի հասցեին, ապա մենք միշտ ասում ենք՝ վաղուց ժամանակն է ներդնել վերիֆիկացիոն մեխանիզմներ։ Այդ ուղղությամբ բազմաթիվ առաջարկներ են եղել, վաղուց էր պետք դա անել։ Սակայն վերահսկողական մեխանիզմներից հրաժարվել է ոչ Հայաստան, ոչ էլ ղարաբաղյան կողմը։ Ադրբեջանական կողմն է հրաժարվել։ Դրա համար էլ այսօր ունենք այն, ինչ ունենք»,-ասել է նա։
Հարակից հրապարակումներ`
- Լավրով․ԱԳ նախարարների համատեղ հայտարարության մեջ հաստատվել է բանակցային ֆորմատի անփոփոխելիությունը
- Լավրով․ Կարծում եմ, որ մեր համատեղ գիշերային արթուն գործողություններն իզուր չէին
- Զ. Մնացականյան. Լավրովի հետ եղել է կառուցողական երկխոսություն
- Լավրով․ Քաղաքական բանակցությունների գործընթացը ձգձգելը համարում ենք սխալ
- Այսօր մեզ անհրաժեշտ է դադարեցնել ռազմական գործողությունները․ Զոհրաբ Մնացականյան
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին