
ՀՀ ԱԺ նախագահը Ադրբեջանի կողմից հրադադարի ռեժիմի չպահպանման մասին զրուցել է ՌԴ ԴԺ Դաշնության խորհրդի նախագահի հետ
«Հեռախոսազրույց ունեցա ՌԴ ԴԺ Դաշնության խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոյի հետ»,- ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը։
ԱԺ նախագահը նշել է, որ տիկին Մատվիենկոյին տեղեկացրել է Ադրբեջանի կողմից հրադադարի ռեժիմի չպահպանման և խաղաղ բնակավայրերի շարունակվող հրթիռակոծման, ինչպես նաև թուրքական և միջազգային ահաբեկիչների ներգրավման վերաբերյալ։
Սեպտեմբերի 27-ի վաղ առավոտից Ադրբեջանը պատերազմ է սանձազերծել արցախյան շփման գծի ողջ երկայնքով՝ թիրախավորելով նաև խաղաղ բնակչությանը։
Հարակից հրապարակումներ`
- 500-ից ավել հայտնի գործիչներ ողջ աշխարհից հանդես են եկել «Խաղաղության ու հրադադարի» կոչով
- Պետք է անել հնարավորինը, որ հրադադարի ռեժիմն աշխատի. Շարմազանով