Զախարովան մանրամասներ է պատմել 11 ժամ տևած բանակցություններից
Ռուսաստանի ԱԳ նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան «Россия 1»-ին մանրամասներ է պատմել Մոսկվայում հոկտեմբերի 9-10-ը Ռուսաստանի, Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարների մասնակցությամբ տևած բանակցությունների վերաբերյալ։
Նա պատմել է, որ բանակցությունները տևել են 11 ժամ, ավարտվել են գիշերը՝ ժամը երկուսին մոտ, սակայն դրա ընթացքում հաջողվել է մշակել փաստաթուղթ, որը հակամարտության կարգավորման տեսանկյունից ելակետային կարող է լինել։
«Ռիա Նովոստի» գործակալության փոխանցմամբ, բանակցությունների մասնակիցները մի քանի անգամ ընդմիջում են արել, որպեսզի պատվիրակությունները կարողանան կապ հաստատել Երևանի ու Բաքվի հետ։
«Երեքի կողմերը դահլիճում լսվեց Սերգեյ Վիկտորիի ուրախ բացականչությունը։ Նա ևս մեկ անգամ կողմերին հարցրեց՝ բոլո՞րն են համաձայն, միայն դրանից հետո շարժվեց դեպի լրագրողները»,-նշել է Զախարովան՝ ավելացնելով, որ այդ բանակցությունների ընթացքում իր համար նորովի է բացահայտել Սերգեյ Լավրովին։
«Ինձ մոտ այնպիսի տպավորություն է, որ այդ ռաունդում նա ներդրել էր իր ողջ ինտելեկտը, բանակցողի իր բոլոր հնարավորությունները, մարդկային որակները»,-ասել է նախարարության ներկայացուցիչը՝ ավելացնելով, որ այդ գործընթացում էական դեր է խաղացել անձամբ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը։
Հարակից հրապարակումներ`
- Զախարովան բանակցությունների մասին. Ես տեսա ուրիշ Լավրովի
- ՀՀ, ՌԴ և Ադրբեջանի ԱԳ նախարարների հայտարարությունը
- Հոկտեմբերի 10-ին, ժամը 12:00-ին հայտարարվում է հումանիտար հրադադար
- ԱԳ նախարարների հանդիպումից առաջ Պուտինը հեռախոսազրույցներ է ունեցել Փաշինյանի ու Ալիևի հետ
- Վլադիմիր Պուտինը դիմել է ռազմական գործողությունները դադարեցնելու կոչով
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան