Էնֆիաջյանը բելառուսական կողմի ուշադրությունն է հրավիրել Ադրբեջանին բելառուսական զենքի մատակարարման մասին շրջանառվող տեղեկատվությանը
Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի և Բելառուսի Հանրապետության Ազգային ժողովի միջև համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովի նախագահ Վահե Էնֆիաջյանը հոկտեմբերի 12-ին հանդիպել է ՀՀ-ում Բելառուսի Հանրապետության գործերի ժամանակավոր հավատարմատար Սերգեյ Տրոցյուկի հետ։ Այս մասին հայտնեցին Վահե Էնֆիաջյանի գրասենյակից:
Կողմերը անդրադարձել են տարածաշրջանում ձևավորված բարդ աշխարհաքաղաքական իրավիճակին։ ՀՀ Ազգային ժողովի փոխնախագահը ներկայացրել է ադրբեջանական շարունակվող ագրեսիայի հետևանքով ստեղծված իրավիճակը։
Զրուցակիցները վերահաստատել են, որ խնդիրը չունի ռազմական լուծում և կարգավորման միակ ուղին խաղաղ բանակցություններն են:
Վահե Էնֆիաջյանը բելառուսական կողմի ուշադրությունն է հրավիրել Ադրբեջանին բելառուսական զենքի մատակարարման մասին շրջանառվող տեղեկատվությանը։
ԱԺ փոխխոսնակը հույս է հայտնել, որ վերոնշյալ երևույթների և փաստերի վերաբերյալ Բելառուսի կողմից կարվեն թիրախավորված հայտարարություններ և քայլեր:
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան