Իսրայելական կազմակերպությունը դիմել է դատարան՝ պահանջելով անհապաղ դադարեցնել Ադրբեջանին զենքի մատակարարումը
«Իսրայելական «Лев Йехуди» (Հրեական սիրտ) կազմակերպությունը երեկ դատական հայց է ներկայացրել Իսրայելի Գերագույն դատարան՝ պահանջելով անհապաղ դադարեցնել Ադրբեջանին զենքի մատակարարումը: Իսրայելի բոլոր առաջատար լրատվամիջոցները գրում են այս մասին երեկ և այսօր»,- այս մասին գրել է իսրայելցի հայտնի բլոգեր Ալեքսանդր Լապշինը։
Դատական հայցը ներկայացվել է ընդդեմ պաշտպանության նախարար Բենի Գանցի և ՊՆ արտաքին կապերի վարչության պետ Ռեյչել Հենի:
Հայցը հիմնավորված է նրանով, որ այսօր Ադրբեջանը վերածվել է ահաբեկիչների բազայի, որոնք ներկրվում են Սիրիայից, Իրաքից, Աֆղանստանից, և այն փաստով, որ այսօր Ղարաբաղում տեղի է ունենում հայ բնակչության ցեղասպանություն ու Իսրայելն էլ անուղղակիորեն կապված է սրա հետ:
Израильская организация "Лев Йехуди" (Еврейское сердце) подала вчера судебный иск в Верховный суд Израиля с требованием...
Posted by Alexander Lapshin on Monday, October 12, 2020
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան