Լավրով․ Քաղաքական բանակցությունների գործընթացը ձգձգելը համարում ենք սխալ
Առաջին իսկ օրերից Ռուսաստանը, ինչպես երկկողմ, այնպես էլ ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում, ամեն ինչ արել է՝ Լեռնային Ղարաբաղում իրավիճակի անհապաղ թուլացման ու կողմերի՝ բանակցությունների սեղան վերադառնալու համար։ Այսօր Մոսկվայում ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանի հետ հանդիպումից հետո հայտարարեց ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը։
Լավրովը հիշեցրեց, որ ընդունվել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկների ղեկավարների եռակողմ հայտարարություն, ինչպես նաև ԱԳ նախարարների եռակողմ և համանախագահների հայտարարությունը, որոնք զբաղվում են ղարաբաղյան հակամարտության լուծմամբ։
Լավրովը նշեց, որ մի շարք հեռախոսազրույցներից հետո, որոնք տեղի ունեցան նախագահ Ալիևի ու վարչապետ Փաշինյանի հետ, ՌԴ նախագահը նախաձեռնեց հումանիտար հրադադարի հաստատման նախաձեռնություն։
«Ահա հոկտեմբերի 9-10-ին այստեղ տեղի ունեցավ հանդիպում, որը հնարավորություն տվեց ձեռք բերել պայմանավորվածություն։ Մենք հույս ունենք, որ ընդունված որոշումները կիրականացվեն երկու կողմերի կողմից»,-ասաց Լավրովը։
ՌԴ ԱԳ նախարարը նշեց, որ մտքեր են փոխանակել նաև, թե ինչպես առաջ շարժվել։
«Սա չի նշանակում, որ բոլոր հարցերը կլուծվեն արագ ու միաժամանակ, մենք հասկանում ենք, որ անհրաժեշտ է գործընթաց, սակայն քաղաքական բանակցությունների գործընթացը ձգձգելը մենք համարում ենք սխալ»,-ասաց Լավրովն ու հավելեց, որ այս հարցը ՀՀ ԱԳ նախարարը կքննարկի ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ հանդիպմանը։
Լավրովի խոսքով, քննարկումների զգալի մասը նվիրվել է երկկողմ օրակարգին։ Կորոնավիրուսի սահմանափակող պայմաններում, ըստ Լավրովի, հնարավոր է եղել առաջ տանել հարաբերությունները հեռավար ձևով։
ՌԴ նախագահ Պուտինն ու ՀՀ վարչապետ Փաշինյանն այս տարի 7 անգամ խոսել են իրար հետ, կառավարությունների ղեկավարները, նշվեց վարչապետ Միշուստինի Հայաստան այցի մասին՝ ԵԱՏՄ նիստին մասնակցելու համար։ Ռուսաստանը Հայաստանին տրամադրել է կորոնավիրուսային թեստեր, ռեագենտներ, բժշկական սարքավորումներ, ինչպես նաև բժշկական անձնակազմ։ Ապրանքաշրջանառությունը է աճ է գրանցել՝ 26 տոկոսով։
Մշակութային համագործակցության առումով, Լավրովը ողջունեց, որ այս տարին Հայաստանում նշվում է Գրիբոյեդովի տարի, կարևորվեց Հայաստանում ռուսերենի ուսուցմանը։
Քննարկվել է նաև միջազգային հարթակներում համագործակցությունը՝ ՄԱԿ, ԵԽ և այլն։
«Բանակցությունները կառուցողական էին, ազնիվ։ Վստահ եմ, որ այսօրվա հանդիպումների արդյունքները կօգնեն հետագայում ևս զարգացնել դաշնակցային հարաբերությունները Հայաստանի ու Ռուսաստանի միջև»,-ասաց Լավրովը։
Հարակից հրապարակումներ`
- Լավրով. Ղարաբաղում հրադադարի մասին պայմանավորվածությունը լիովին չի հարգվում
- Մոսկվայում մեկնարկել է Մնացականյան-Լավրով հանդիպումը (Ուղիղ)
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան