Քաղաքական 12:26 12/10/2020 Աշխարհում

Շվեդիան պետք է քայլեր ձեռնարկի և նպաստի Արցախում պատերազմի դադարեցմանը. Մուրադ Արթին

Շվեդական Օրենբրո «Nerikes Allehanda» թերթը հրապարակել է Շվեդիայի պառլամենտի նախկին պատգամավոր, Ձախերի կուսակցության անդամ Մուրադ Արթինի հոդվածը՝  Արցախում տեղի ունեցող ռազմական գործողությունների մասին։

Հոդվածում, հեղինակը նշում է, որ Շվեդիան պետք է քայլեր ձեռնարկի և նպաստի Արցախում պատերազմի դադարեցմանը:

Մուրադ Արթինը գրում է, որ նույնիսկ 1994 թվականի զինադադարի հաստատումից հետո, կրակը  շարունակվել է՝ հիմնականում դիպուկահարներից:

«Այս պահին երկկողմանի բախումներ են ընթանում, և Ադրբեջանի կողմից օգտագործվում են միջազգային օրենքով արգելված կլաստերային ռումբեր:

Կոնֆլիկտը միջազգային իրավունքի սահմաններում է, այսինքն՝ Ղարաբաղի ժողովրդի ինքնորոշման իրավունքի և Ադրբեջանի տարածքային ամբողջականության: Այս թվացյալ հակասական սկզբունքների լուծումը պետք է փնտրել ոչ թե պատերազմի, այլ բացառապես ժողովրդավարական արժեքների ղեկավարմամբ՝ խաղաղ բանակցությունների միջոցով: Ադրբեջանի կառավարության ներկայիս ղեկավար բռնապետ Ալիեւը հայերին մշտապես ներկայացնում է որպես «թշնամի»:

Վերջին շաբաթների պատերազմի կարգախոսը հետեւյալն է. «Մեկընդմիշտ հաղթել թշնամուն և ազատագրել օկուպացված տարածքները»:

Պատերազմական գործողությունների հետեւանքով արցախաբնակ կանայք, երեխաները եւ ծերերը տեղափոխվել են Հայաստան:

Վերջերս Amnesty International միջազգային կազմակերպությունը հաստատել է՝ Ադրբեջանի կողմից՝ Ստեփանակերտի բնակելի թաղամասերում միջազգային մարդասիրական իրավունքով արգելված կլաստերային ռումբերի օգտագործումը: Պատերազմն ուղղակի սարսափելի է, եւ երկու կողմն էլ մարդկային կորուստներ ունեն: Իսկ արգելված զենքի օգտագործում իրավիճակն ավելի է վատթարացնում:

Հայերը սարսափով են հետեւում իրադարձություններին. այս ամենը հիշեցնում է հարյուր տարի առաջ Թուրքիայի կողմից իրականացված 1.5 միլիոն հայերի բնաջնջումը: Թուրքիայի նախագահ Էրդողանը աջակցություն է ցուցաբերում Ադրբեջանի նախագահ Ալիեւին: Կան տեղեկություններ, որ ահաբեկիչ վարձկաններ եւ ջիհադիստներ են բերվել Սիրիայից եւ Լիբիայից՝ հայերի դեմ կռվելու համար:

Այս ամենը պետք է խիստ դատապարտվի: Շվեդիան պետք է հնարավոր տարբերակներով կանգնեցնի ջիհադիստներին: Այն, ինչ հիմա տեղի է ունենում, երկկողմանի հարձակում է Հայաստանի Հանրապետության ժողովրդավարության դեմ: Թե բռնապետ Ալիեւը, և թե Էրդողանը ցանկանում են ջախջախել Հայաստանում՝ ընդամենը մի քանի տարի առաջ սկսված  ժողովրդավարության զարգացումը: Տարածաշրջանում ժողովրդավարության զարգացումը նրանց համար շահավետ չէ:

Միջազգային հանրությունը պետք է անհապաղ միջամտի եւ կրակը դադարեցնելու, ինչպես նաեւ բանակցային սեղանի շուրջ վերադառնալու կոչերով հանդես գա: Պետք է վերջ դրվի այս սպանություններին: Հայերն արդեն իսկ բավականաչափ տառապել են՝ անընդմեջ ենթարվելով սպառնալիքի, անգամ՝ գոյութենական սպառնալիքի:

Հենց այս պահին Ալիեւի եւ Էրդողանի համար դժվար չէ բնաջնջել այն 150 000 հայերին, որոնք բնակվում են տվյալ տարածաշրջանում և փոխարինել նրանց ադրբեջանցիներով, վերաշարադրել պատմությունը և պնդել, թե Արցախը միշտ եղել է Ադրբեջանի կազմում: Դժվար չէ 1915 թվականի ցեղասպանության հետ զուգահեռներ անցկացնելը:

Հունվարին Շվեդիան կստանձնի ԵԱՀԿ նախագահությունը, բայց ինչպես հիմա, այնպես էլ նախագահության տարիներին Շվեդիան պետք է ձգտի հարցի խաղաղ լուծմանը: Շվեդիան պետք է քայլեր ձեռնարկի և կանգնեցնի Ալիեւին եւ Էրդողանին քանի դեռ շատ ուշ չէ, քանի դեռ Արցախը չի գրավվել և նրանք չեն ներխուժել Հայաստան»,- ասված է հոդվածում։


 



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

14:03
Մայքի Մեդիսոնը «Anora»-ում իր դերի համար սովորել է մերկապար
Դերասանուհի Մայքի Մեդիսոնը պատմել է, որ սովորել է մերկապար ռեժիսոր Շոն Բեյքերի «Anora» դրամայում իր դերի համար։ Այս մասին...
Աղբյուր` Panorama.am
13:39
«Մոլորակների մեծ շքերթ»-ը փետրվարի 28-ին է
Փետրվարի 28-ին սպասվում է հերթական «Մոլորակների մեծ շքերթ»-ը։ «Մոլորակների շքերթ»-ը գեղեցիկ դիտողական երևույթ է, որը...
Աղբյուր` Panorama.am
13:30
Օդի ջերմաստիճանը կսկսի բարձրանալ
Երևանում փետրվարի 24-ի ցերեկը, 25-ին, 26-ի գիշերը, 28-ին, մարտի 1-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Փետրվարի 26-ի երեկոյան, 27-ի գիշերը և...
Աղբյուր` Panorama.am
13:26
Մեր աչքերի առաջ Եվրոպայում նոր ու արմատական փոփոխություններ են սկսվել. Արա Պողոսյան
Քաղաքագետ Արա Պողոսյանը գրում է. «Մի բան էլ ասեմ. Մեր աչքերի առաջ Եվրոպայում նոր ու արմատական փոփոխություններ են սկսվել։...
Աղբյուր` Panorama.am
12:38
222Lava-ին հնարավոր է կալանավորե՞ն
Բլոգեր 222Lava-ին հնարավոր է կալանավորեն։ Այդ մասին ահազանգել է բլոգերը՝ տեսանյութով դիմելով իր հետևորդներին։ Հիշեցնենք, որ ՊԵԿ-ն այս...
Աղբյուր` Panorama.am
12:24
Վաշինգտոնում Ադրբեջանի դեսպանատան առջև հայ երիտասարդները բողոքի ակցիա են իրականացրել
Նրանք պահանջել են միջազգային հանրությունից քայլեր ձեռնարկել Ադրբեջանի պատասխանատվության ենթարկման համար՝ Արցախում իրականացված էթնիկ զտումների, հայ ռազմագերիների ազատ արձակման կապակցությամբ։
Աղբյուր` Panorama.am
12:17
Մարսելում Ռուսաստանի հյուպատոսարանի մոտ պայթյուն է որոտացել
Մարսելում ՌԴ հյուպատոսության մոտ, ենթադրաբար, պայթյուն է որոտացել։ Դեպքի մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն։ «Դեպքի վայր են...
Աղբյուր` Panorama.am
12:12
429 անձ դեռևս անհայտ կորած է համարվում Արցախյան հակամարտության 2020-2023 թթ. սրացումների հետևանքով. ԿԽՄԿ
Կարմիր խաչի միջազգային կոմիտեն 2024-ի ընթացքում մոտ 1,290 զանգ և այց է ունեցել Երևանի և Գորիսի գրասենյակներում` հակամարտության սրացումների...
Աղբյուր` Panorama.am
12:03
Փետրվարի 24-ին փոխանակման կետերում դոլարի փոխարժեք նվազել է, ռուբլունը և եվրոյինը աճել
ՀՀ բանկերում այսօր՝ փետրվարի 24-ին ժամը 11։45-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում  է 390.77 դրամ՝ նախորդ օրվա վերջի...
Աղբյուր` Panorama.am
11:55
Մինաս Ավետիսյանի «Քնած կինը» կտավը՝ աճուրդի թոփ լոտ
Հայտնի նկարիչ Մինաս Ավետիսյանի «Քնած կինը» (1963) կտավը Մոսկվայում AI աճուրդի ժամանակ վաճառվել է 3 363 000 ռուբլիով։ Կտավը...
Աղբյուր` Panorama.am
11:51
Կասկադի չկառուցված հատվածը վերածվել է աղբահավաքման կենտրոնի. Տիգրան Ավինյան
«Ֆինանսական ճգնաժամի հետևանքով դադարել էին Կասկադի համալիրի վերջին հատվածի աշխատանքնարը,  այն մնացել էր չկառուցված, դատարկ,...
Աղբյուր` Panorama.am
11:39
Եվրահանձնաժողովի և Եվրոպական խորհրդի ղեկավարները Կիևում են
 Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լեյենը և Եվրոպական խորհրդի նախագահ Անտոնիո Կոստան  ժամանել են Կիև։ Այս մասին հայտնում են...
Աղբյուր` Panorama.am
11:13
ԿԸՀ դեռ որևէ քաղաքական ուժ չի դիմել
Այս պահի դությամբ որևէ քաղաքական ուժ չի դիմել ԿԸՀ անհրաժեշտ օգտահաշիվ ստանալու համար։ Այս մասին Panorama.am-ին հայտնեց հանձնաժողովի մամուլի...
Աղբյուր` Panorama.am
10:47
Գյումրու աղբն ու ՔՊ պոպուլիզմը
«Առաջին նկարը արվել է 4 ամիս առաջ ՔՊ-ի կողմից իշխանազավթման ժամանակ՝ որպես նախկին քաղաքապետի կողմից հեռավար կառավարման արդյունք։ Երկրորդ...
Աղբյուր` Panorama.am
10:33
Ավինյանը «քար գցեց» ոստիկանության բոստանը
«Երևանում խցանումների 80 %-ը պայմանավորված էին ամառային անվադողերով մեքենաների ԱՊՊԱ-ներով»
Աղբյուր` Panorama.am
10:02
Տպավորություն ունեմ, որ Բաքուն սպասողական փուլում է. Աբրահամյան
«Թեև Ադրբեջանից որոշակի պարբերականությամբ Հայաստանի հետ բանակցությունների տարբեր դրույթների վերաբերյալ հայտարարություններ հնչեցվում են,...
Աղբյուր` Panorama.am
10:02
Գյումրիում թափառող շների հարցը շատ արագ կլուծենք միջազգային պրակտիկային համապատասխան. Ռուբեն Մխիթարյան
Գյումրու ավագանու արտահերթ ընտրություններին մասնակցելու մասին հայտարարած հայտնի պրոդյուսեր Ռուվեն Մխիթարյանն այս անգամ անդրադարձել է քաղաքում...
Աղբյուր` Panorama.am
09:57
Զախարյանն այս մրցաշրջանում իր առաջին գոլն է խփել «Ռեալ Սոսյեդադի» կազմում
«Ռեալ Սոսյեդադի» ռուս կիսապաշտպան Արսեն Զախարյանը Իսպանիայի Պրիմերայի 25-րդ տուրի՝ «Լեգանեսի» հետ տնային խաղում առաջ է...
Աղբյուր` Panorama.am
09:48
Լավրովը Թուրքիայում է
Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովն ժամանել է Թուրքիա։ ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան ՏԱՍՍ-ին հայտնել էր, որ...
Աղբյուր` Panorama.am
09:43
USAID-ն աշխատանքից ազատել է 2000 աշխատակիցների, մյուսներին արձակուրդ կուղարկի
ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության մոտ 2000 աշխատակիցներ կիրակի ազատվել են աշխատանքից,  լրիվ դրույքով աշխատողների մեծամասնությունը մեկ...
Աղբյուր` Panorama.am
09:26
Ֆրանսիայի դեսպանը ստում է. Քաղաքագետ
Քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը Հայաստանում Ֆրանսիայի դեսպանին մեղադրում է ստելու համար։ Տելեգրամի իր ալիքում քաղաքագետը, անդրադառնալով...
Աղբյուր` Panorama.am
09:07
Իշխանյան. Վաղը դիրքորոշումս կհայտնեմ ՄԻԵԴ իմ հայցով կայացրած որոշման կապակցությամբ
«Վաղը՝ փետրվարի 25-ին, դիրքորոշումս կհայտնեմ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի իմ հայցով կայացրած որոշման...
Աղբյուր` Panorama.am
08:47
Սյունիքի մարզի ավտոճանապարհները դժվարանցանելի են
Հայաստանի  տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։ ՆԳՆ փրկարար ծառայությունից հայտնում են, որ Ջերմուկի խաչմերուկից...
Աղբյուր` Panorama.am
08:41
Այսօր բազմաթիվ հասցեներում հոսանքազրկումներ են սպասվում
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ փետրվարի 24-ին պլանային նորոգման աշխատանքներ...
Աղբյուր` Panorama.am
22:20
Շոլցը ընդունել է պարտությունը
Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը Բունդեսթագի (խորհրդարանի) ընտրություններում Գերմանիայի սոցիալ-դեմոկրատական կուսակցության(SPD) արդյունքները...
Աղբյուր` Panorama.am
21:41
Զելենսկին հնարավոր է համարել Կուրսկի շրջանի փոխանակումն Ուկրաինայի այլ տարածքների հետ
Կուրսկի շրջանի մի մասը, որը վերահսկվում է Ուկրաինայի Զինված ուժերի կողմից, կարող է փոխանակվել այլ տարածքներով, հայտարարել է հանրապետության...
Աղբյուր` Panorama.am
21:33
Սա Նիկոլ Փաշինյանի կառավարության վերաբերմունքն է Արցախի մեր հայրենակիցներին. Մեսրոպ Առաքելյան
«Ապրելու երկիր» կուսակցության համահիմնադիր Մեսրոպ Առաքելյանը գրում է. «Արցախից բռնի տեղահանված մեր հայրենակիցներին...
Աղբյուր` Panorama.am
21:27
Հարուստները ավելի են հարստացել, աղքատները՝ ավելի աղքատացել. Աղասի Թավադյան
Տնտեսագետ Աղասի Թավադյանը գրում է. «Թվերը չեն ստում․ Հայաստանի տնտեսության մեջ խորանում է անհավասարությունը։ Գծապատկերը ցույց է...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Օր չկա, որ մենք փողոցում չտեսնենք բողոքի դուրս եկած տարբեր խմբեր. Բագրատ Սրբազան
13:30 22/02/2025

Օր չկա, որ մենք փողոցում չտեսնենք բողոքի դուրս եկած տարբեր խմբեր. Բագրատ Սրբազան

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}