Կրեմլը պնդում է, որ կարևոր է Ղարաբաղի վերաբերյալ ձեռք բերված փոխհամաձայնություններին հավատարիմ մնալը. Պեսկով
Կրեմլը չափազանց կարևորում է Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ ձեռք բերված պայմանավորվածությունների կատարումը, որպեսզի դրանից հետո հակամարտող կողմերը լիովին հրաժարվեն ռազմական գործողություններից և անցնեն կարգավորման դիվանագիտական միջոցների:
«Մենք բարձր ենք գնահատում փոխըմբռնման համաձայնությունը՝ հումանիտար դադարի մասին որոշումը, որը ձեռք է բերվել Ռուսաստանի Դաշնության, Ադրբեջանի և Հայաստանի արտաքին գործերի նախարարների շփումներից հետո»,- ՏԱՍՍ-ի փոխանցմամբ, երկուշաբթի լրագրողներին ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը:
Նա շեշտել է, որ Մոսկվան այժմ շատ ուշադիր հետեւում է իրավիճակին և տեսնում է երկու կողմերից եկող հաղորդումները:
«Մենք կարծում ենք, որ ձեռք բերված պայմանավորվածությունների իրականացումը չափազանց կարևոր է՝ ռազմական գործողություններից լիովին հրաժարվելու և հետագայում հակամարտությունը լուծելու քաղաքական և դիվանագիտական միջոցների անցնելու համար»,- ասել է Կրեմլի խոսնակը:
«Մենք բարձր ենք գնահատում երկու նախարարների ժամանման փաստը, ովքեր արձագանքեցին նախագահ Վլադիմիր Պուտինի նախաձեռնությանը և եկան Մոսկվա: Նաև բարձր ենք գնահատում այն աշխատանքը, որը կատարեցին նախագահներ Պուտինը, Ալիևը և վարչապետ Նիկոլ Փաշինյանը»,- ասել է Պեսկովը:
Նա հավելել է, որ այդ աշխատանքների արդյունքը եղավ Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի, Հայաստանի և Ադրբեջանի նրա գործընկերների մի քանի ժամ տևած բանակցությունները:
Հոկտեմբերի 9-ին Մոսկվայում ռուսական կողմի նախաձեռնությամբ անցկացված խորհրդակցությունների արդյունքում Ադրբեջանը և Հայաստանը պայմանավորվել են մարդասիրական նպատակներով տեղական ժամանակով ժամը 12:00-ից հրադադար հաստատել` գերիների և մահացածների մարմինների փոխանակման համար:
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին