Պետդուման գնահատել է Ղարաբաղի՝ հակաահաբեկչական կենտրոն ստեղծելու գաղափարը
ՌԴ պետդումայի ԱՊՀ կոմիտեի նախագահի առաջին տեղակալ Վիկտոր Վոդոլացկին կարծում է, որ Լեռնային Ղարաբաղում հակամարտության ֆոնին հավելյալ ազդեցության կետեր ստեղծելը ՌԴ-ի, Հայաստան-ի և Իրանի հակաահաբեկչական կենտրոնի տեսքով իմաստ չունի, քանի որ Մոսկվայում մեկնարկած երկխոսությունը կարող է կորսվել։ Այս մասին գրում է Ria-ն, հավելելով, որ ավելի վաղ Լեռնային Ղարաբաղի խորհրդարանը կոչ էր արել Հայաստանին, Ռուսաստանին ու Իրանին ստեղծել հակաահաբեկչական կենտրոն՝ տարածաշրջան մուտք գործող միջազգային ահաբեկիչներին հայտնաբերելու համար:
Վոդոլացկին նշել է, որ Ռուսաստանի Դաշնության, Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների տաս ժամ տևած բանակցությունների ընթացքում պայմանավորվածություն է ձեռք բերվել Ղարաբաղի շուրջ հետագա իրավիճակին վերաբերող շատ հարցերի շուրջ, այդ թվում` հաշվի առնելով Սիրիայից մարտական գոտի զինյալների ժամանման մասին տեղեկատվությունը:
Նա նշել է, որ արդեն ստեղծված են աշխատանքային խմբերը, որոնք առաջիկայում կսկսեն աշխատել Ռուսաստանի, Ֆրանսիայի և Գերմանիայի հովանու ներքո:
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին