ՍԴ նախագահի ընտրության համար ինքնաառաջադրվել է Արման Դիլանյանը
Այսօր հրավիրվել է Սահմանադրական դատարանի աշխատակարգային նիստ՝ ՍԴ նախագահի և փոխնախագահի ընտրության օրակարգով։ ՍԴ աշխատակազմի ղեկավար Էդգար Ղազարյանը հայտնում է, որ ՍԴ նախագահի ընտրության համար ինքնաառաջադրվել է ՍԴ դատավոր Արման Դիլանյանը:
Առաջադրվել է նաև Արևիկ Պետրոսյանի և Աշոտ Խաչատրյանի թեկնածությունը, որոնք հանդես են եկել ինքնաբացարկի հայտարարությամբ։
Հիշեցնենք, որ սեպտեմբերի 25-ին ՍԴ նախագահի պաշտոնում առաջադրված միակ թեկնածուն՝ ՍԴ դատավոր Երվանդ Խունդկարյանը, չէր ընտրվել, քանի որ չէր հավաքել ընտրության համար անհրաժեշտ 5 ձայն։
Հիշեցնենք` ՍԴ նախագահ կարող է առաջադրվել ՍԴ 9 դատավորներից յուրաքանչյուրը, ընդ որում` ինչպես ինքնաառաջադրվելու, այնպես էլ գործընկերների կողմից առաջադրվելու կարգով։Եթե առաջադրված թեկնածուներից ոչ ոք քվեարկության արդյունքում բավարար ձայներ չի ստանում, ապա հնգօրյա ժամկետում անցկացվում է ընտրության երկրորդ փուլ, որին մասնակցում են առաջին փուլում առավել ձայներ ստացած երկու թեկնածուները:Սահմանադրական դատարանի նախագահն ու փոխնախագահն ընտրվում են վեց տարի ժամկետով` առանց վերընտրվելու իրավունքի:
Հարակից հրապարակումներ`
- «Ժողովուրդ». ՍԴ նախագահի իշխանության թեկնածուն Արմեն Դիլանյանն է
- ՍԴ փոխնախագահի պաշտոնի համար առաջադրում կամ ինքնաառաջադրում չի կատարվել
- Երբ կլինի ՍԴ նախագահի նոր ընտրություն
- Երվանդ Խունդկարյանը ՍԴ նախագահի պաշտոնում ընտրվելու համար անհրաժեշտ թվով ձայներ չի ստացել
- Կարծում եմ, որ մենք ՍԴ նախագահի նոր թեկնածուի կարիք ունենք. Վահե Գրիգորյան
- Ինձ մոտ նման կարծիք չի ձևավորվել, որ Խունդկարյանը հատուկ եկել է՝ ՍԴ նախագահ դառնալու. Շաթիրյան
- ՍԴ նախագահի ընտրության փորձի երրորդ օրն է
- Ո՞վ է ՍԴ նախագահի միակ թեկնածուն
- ՍԴ նախագահի պաշտոնն ամենևին գրավիչ չէ. ՍԴ դատավոր Դիլանյան
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա