
Մոսկվայում Զ. Մնացականյանը ծաղկեպսակ դրեց Անհայտ զինվորի գերեզմանին
Ռուսաստանի Դաշնություն պաշտոնական այցի շրջանակներում ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանն այցելեց և ծաղկեպսակդրեց Անհայտ զինվորի գերեզմանին։ Այս մասին հայտնում է ԱԳ նախարարության խոսնակ Աննա Նաղդալյանը։
Հիշեցնենք, որ քիչ առաջ մեկնարկել է Զ. Մնացականյանի այցը Ռուսաստան։ Ավելի վաղ ԱԳՆ խոսնակը ԶԼՄ-ների հետ զրույցում ասել էր, որ այսօր՝ ժամը 13.00-ին Մոսկվայում տեղի է ունենալու Հայաստանի և Ռուսաստանի Դաշնության արտգործնախարարներ Զոհրաբ Մնացականյանի և Սերգեյ Լավրովի հանդիպումը, որից հետո երկու երկրների արտգործնախարարները հանդես են գալու համատեղ մամուլի ասուլիսով։