Ադրբեջանական վայրագությունների թիրախում են նաև երեխաները. ՄԻՊ
ՀՀ ՄԻՊ Արման Թաթոյանն ահազանգում է՝ Արցախի բնակչության նկատմամբ զինված հարձակումների առաջին օրից՝ սեպտենբերի 27-ից սկսած Ադրբեջանի զինված ուժերն իրականացնում են համակարգված ու լայնածաված թիրախային զինված հարձակումներ խաղաղ բնակավայրերի ու քաղաքացիական անձանց, այդ թվում՝ երեխաների, լրագրողների նկատամբ, դաժանություններ ու ահաբեկչական մեթոդներով արգելված զինատեսակների օգտագործում:
«Այս ամենը փաստագրված ու անհրաժեշտ վերլուծությամբ մանրամասն ներկայացված է Արցախի մարդու իրավունքների պաշտպան Արտակ Բեգլարյանի 2-րդ միջանկյալ զեկույցում, որը նվիրված է Արցախի բնակչության նկատմամբ Ադրբեջանի վայրագություններին:
Կից տեղսդրում եմ զեկույցից մի քանի լուսանկար, որոնց բոլորի հրապարակման համապատասխան համաձայնությունները Արցախի գործընկերս սահմանված կարգով ստացել է»- ֆեյսբուքյան իր էջում գրել է նա։
Հարակից հրապարակումներ`
- Սխրանքների գնով է մեր բուժանձնակազմը վիրավորներին բուժօգնություն ցուցաբերում. Տիգրան Աբրահամյան
- Արցախում զոհերն ու վիրավորումները՝ արգելված զինատեսակների ու մեթոդների կիրառման հետևանքով. ՄԻՊ
- Հանցագործները շարունակելու են հանցանքներ գործել, քանի դեռ չեն պատժվել. Արցախի ՄԻՊ
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան