Սահմանադրական դատարանը նոր նախագահ ունի
Սահմանադրական դատարանի նախագահ է ընտրվել Արման Դիլանյանը։ Այս մասին հայտնում է ՍԴ աշխատակազմի ղեկավար Էդգար Ղազարյանը։
Հիշեցնենք, որ այսօր հրավիրվել է Սահմանադրական դատարանի աշխատակարգային նիստ՝ ՍԴ նախագահի և փոխնախագահի ընտրության օրակարգով։ ՍԴ նախագահի ընտրության համար ինքնաառաջադրվել էր ՍԴ դատավոր Արման Դիլանյանը: Առաջադրվել էր նաև Արևիկ Պետրոսյանի և Աշոտ Խաչատրյանի թեկնածությունը, որոնք հանդես էին եկել ինքնաբացարկի հայտարարությամբ։
Հիշեցնենք, որ սեպտեմբերի 25-ին ՍԴ նախագահի պաշտոնում առաջադրված միակ թեկնածուն՝ ՍԴ դատավոր Երվանդ Խունդկարյանը, չէր ընտրվել, քանի որ չէր հավաքել ընտրության համար անհրաժեշտ 5 ձայն։
ՍԴ նախագահ կարող է առաջադրվել ՍԴ 9 դատավորներից յուրաքանչյուրը, ընդ որում` ինչպես ինքնաառաջադրվելու, այնպես էլ գործընկերների կողմից առաջադրվելու կարգով։Եթե առաջադրված թեկնածուներից ոչ ոք քվեարկության արդյունքում բավարար ձայներ չի ստանում, ապա հնգօրյա ժամկետում անցկացվում է ընտրության երկրորդ փուլ, որին մասնակցում են առաջին փուլում առավել ձայներ ստացած երկու թեկնածուները:Սահմանադրական դատարանի նախագահն ու փոխնախագահն ընտրվում են վեց տարի ժամկետով` առանց վերընտրվելու իրավունքի:
Հարակից հրապարակումներ`
- ՍԴ նախագահի ընտրության համար ինքնաառաջադրվել է Արման Դիլանյանը
- «Ժողովուրդ». ՍԴ նախագահի իշխանության թեկնածուն Արմեն Դիլանյանն է
- ՍԴ փոխնախագահի պաշտոնի համար առաջադրում կամ ինքնաառաջադրում չի կատարվել
- Երբ կլինի ՍԴ նախագահի նոր ընտրություն
- Երվանդ Խունդկարյանը ՍԴ նախագահի պաշտոնում ընտրվելու համար անհրաժեշտ թվով ձայներ չի ստացել
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա