
ՊՆ. Ադրբեջանական օդուժը սահմանի երկայնքով կիրառում է Սու-25 գրոհիչ ինքնաթիռներ
Պաշտպանության նախարարության մամուլի խոսնակ Շուշան Ստեփանյանը տեղեկացնում է.
«Թուրքիայի ռազմաօդային ուժերի F-16 կործանիչների պատսպարմամբ ադրբեջանական օդուժը սահմանի երկայնքով կիրառում է Սու-25 գրոհիչ ինքնաթիռներ։
Արցախի ՊԲ ՀՕՊ ստորաբաժանումները հյուսիսարևելյան ուղղությամբ խոցել են հակառակորդի մեկ միավոր Սու-25 գրոհիչ»։
Ավելի վաղ հայտարարվել էր, որ ՊԲ հակաօդային պաշտպանության միջոցներով հոկտեմբերի 12-ին արևելյան ուղղությամբ խոցվել է հակառակորդի «ԱՆ-2» տիպի անօդաչու ռմբակոծիչ ինքնաթիռ: