Հունական կինոփառատոնը հատուկ ցուցադրություն է նվիրել Հայաստանին. «Մենք համերաշխ ենք մեր հայ եղբայրների և քույրերի հետ»
Հունական կինոփառատոնը հատուկ ցուցադրություն է նվիրել Հայաստանին՝ «ի նշան համերաշխության մեր հայ եղբայրների և քույրերի հետ»: Այս մասին գրում է Greek City Times-ը։
«Այսօր երեկոյան Հունաստանի «Peloponnisos Doc» փառատոնը հատուկ կցուցադրի «1915 թ.-ի կանայք» ֆիլմը Հունաստանի Կալամատա քաղաքում՝ ի համերաշխություն Արցախի և Հայաստանի ժողովրդի հետ», - Facebook-ի իր էջում գրել է Բարեդ Մարոնյանը:
Բեյրութում ծնված Մարոնյանը «1915 թ.-ի կանայք» ֆիլմի ռեժիսորն է: Առաջարկը եղել է կինոփառատոնի գործադիր տնօրեն Ջինա Պետրոպուլուից։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան