Լավրով. Ղարաբաղում հրադադարի մասին պայմանավորվածությունը լիովին չի հարգվում
Լեռնային Ղարաբաղում հրադադարի վերաբերյալ Մոսկվայում ձեռք բերված պայմանավորվածություններն ամբողջությամբ չեն պահպանվում: Այս մասին այսօր ասաց Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը՝ Հայաստանի ԱԳ նախարարներ Զոհրաբ Մնացականյանի հետ հանդիպմանը։
«Անցած ուրբաթ և շաբաթ օրերին, շաբաթ օրվա գոնե մի մասը, մենք անցկացրեցինք այստեղ ՝ մեր ադրբեջանցի գործընկերոջ հետ միասին, այս շենքում: Կարևոր պայմանավորվածություն ձեռք բերվեց նախագահ Պուտինի նախաձեռնությամբ: Մենք տեսնում ենք, որ այս պայմանավորվածությունը դեռ ամբողջությամբ չի պահպանվում: Համենայնդեպս մարտերը շարունակվում են», - ասաց Լավրովը:
Լավրովը հույս հայտնեց, որ Ռուսաստանի շփումները Հայաստանի և Ադրբեջանի հետ կնպաստեն Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման շուրջ պայմանավորվածությունների լիակատար իրականացմանը, որոնք ձեռք են բերվել շաբաթ երեկոյան Մոսկվայում եռակողմ ձևաչափով:
Լավրովը նշեց, որ ՀՀ ԱԳ նախարարի այցի ընթացքում քննարկվելու են երկկողմ հարաբերությունները։ Այցը վաղուց էր նախատեսված, բայց բնականաբար, կենտրոնանալու են Լեռնային Ղարաբաղի հակամարտության հարցի շուրջ։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան