OCCRP-ի հիմնադիր Սալիվան․ Ժամանակն է պատժել Էրդողանին և Ալիևին՝ Հայաստանի դեմ ագրեսիայի համար
«Ժամանակն է պատժել Էրդողանին և Ալիևին Հայաստանի դեմ ագրեսիայի համար: Նրանք պետք է պատժամիջոցների ենթարկվեն, իսկ նրանց ունեցվածքն առգրավվի Արևմուտքում»,- գրել է Կազմակերպված հանցավորությունը և կոռուպցիան լուսաբանող ծրագրի (Organized crime and Corruption Reporting Program) հիմնադիր Դրյու Սալիվանը։
Սալիվանը նշում է, որ միանգամայն պարզ է՝ ավտորիտար Ադրբեջանն է կազմակերպել հարձակումը ժողովրդավարական Հայաստանի վրա։
«Բայց ես կարող եմ հասկանալ, որ դուք իրական լուրեր չեք ստանում, ուստի անտեղյակ եք, թե ինչ է կատարվում։
Միջազգային կոռուպցիան բերում է անկայունության, ինչպես պարզ է դարձել Ադրբեջանի և Թուրքիայի կողմից Հայաստանի վրա հարձակման արդյունքում: Ալիևը և Էրդողանը երկուսն էլ բախվում են վատ տնտեսության և դժգոհ բնակչության հետ և կարիք ունեն ազգայնականության կոչի և պատերազմի՝ մարդկանց գծի մեջ անընդմեջ պահելու համար: Բայց դա չի աշխատի երկարաժամկետ»,- թվիթերում գրել է Սալիվանը:
International corruption leads to instability as has been made clear with #Azerbaijan and Turkey’s attack on #Armenia. #Aliyev and #Erdogan both face bad economies and disgruntled populations and need the nationalist appeal and war to keep people inline. It won’t work long term.
— Drew Sullivan (@DrewOCCRP) October 11, 2020