«Հայաստան» համահայկական հիմնադրամ. Հավաքագրվել է 100 միլիոն ԱՄՆ դոլար
Հայաստան» համահայկական հիմնադրամից տեղեկացնում են, որ հոկտեմբերի 12-ի դրությամբ, «Հայաստան» համահայկական հիմնադրամի նախաձեռնած «Մենք ենք մեր սահմանները» դրամահավաք-արշավի շրջանակներում հավաքագրվել է ավելի քան 100 միլիոն ԱՄՆ դոլար։
«Համազգային բացառիկ մոբիլիզացիայի արդյունքում, ամեն րոպե Հիմնադրամի կայքով արվում են հարյուրավոր նվիրատվություններ։ Մեր թիկունքն ամուր է Հայաստանի և Սփյուռքի նվիրումի և համախմբվածության շնորհիվ։
Հիշեցնում ենք նվիրատվություն կատարելու եղանակները՝
- Հիմնադրամի առցանց դրամահավաք-արշավին կարող եք միանալ www.himnadram.org հասեցով, ինչպես նաև միջազգային փոխանցումներ կատարելով կայքում նշված հաշվեհամարներով
- 1000 ՀՀ դրամի չափով՝ SMS հաղորդագրություն ուղարկելով 8000 կարճ համարին, որը գործում է Հայաստանում բոլոր օպերատորների բաժանորդների համար
- TelCell, EasyPay, iDram, Ակբա-Կրեդիտ Ագրիկոլ Բանկ օնլայն, Ակբա-Կրեդիտ Ագրիկոլ Բանկ օնլայն համակարգերի միջոցով
- Paypal համակարգով [email protected] վճարման հասցեին։
Շնորհակալ ենք նվիրատուների մեր աշխարհասփյուռ բանակին վստահության և շարունակական աջակցության համար»,- նշված է «Հայաստան» համահայկական հիմնադրամի հաղորդագրության մեջ։
Հարակից հրապարակումներ`
- «Հայաստան» համահայկական հիմնադրամի հասցեով ստացված բեռների ներմուծման մասին որոշում է ստորագրվել
- Լոս-Անջելեսից Երևան հասավ «Հայաստան համահայկական հիմնադրամի» 20 տոննա հումանիտար օգնությունը. Հովհաննիսյան
- «Հայաստան» համահայկական հիմնադրամի նվիրատվության գումարի չափը գերազանցեց 90 մլն դոլարը
- «Հայաստան» համահայկական հիմնադրամին փոխանցվել է 85 մլն ԱՄՆ դոլար
- Անմահացած Ալբերտի հայրը խնդրում է ծաղկեպսակների համար նախատեսված գումարը փոխանցել հիմնադրամին
- ԲՀԿ-ական բոլոր պատգամավորներն իրենց աշխատավարձերը փոխանցել են հիմնադրամին
- Սոցփաթեթի գումարները կարող են ուղղվել հիմնադրամներին
- Հիմնադրամին փոխանցվող գումարներն արագորեն ավելանում են
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին