Արման Դիլանյանը շատ ոգևորված չէ, որ ընտրվել է ՍԴ նախագահ
«Ինքնառաջադրվել եմ, որովհետև, իմ կարծիքով, այս իրավիճակում մենք պարտավոր էինք այդ քայլը կատարել ու ընտրել Սահմանադրական դատարանի նախագահ»,- լրագրողների հետ զրույցում ասաց Սահմանադրական դատարանի նորընտիր նախագահ Արման Դիլանյանը։
Լրագրողները նրան հիշեցրեցին, որ հարցազրույցներից մեկի ժամանակ ասել էր՝ իր համար ՍԴ նախագահի պաշտոնն ամենևին գրավիչ չէ, առավել գրավիչ է ՍԴ դատավորի պաշտոնը։ Նա ասաց. «Հիմա էլ եմ այդ կարծիքին։ Ինչպես նկատում եք, այնպես չէ, որ շատ ոգևոված եմ, որ ընտրվել եմ Սահմանադրական դատարանի նախագահ։ Պատերացում եմ՝ ինչ տեսակի պատասխանատվություն, աշխատանք է մեզ սպասվում ապագայում»,- ասաց Ա. Դիլանյանը։
Նա ասաց, որ ընտրությանը մասնակցել են ՍԴ բոլոր 9 դատավորները, ստացել է 6 կողմ ձայն։ ՍԴ փոխնախագահի ընտրության հարցին այսօր չեն հասել։
Հարցին, թե ինչպե՞ս եք պատերացնում ձեր աշխատանքը ՍԴ դատավորներ Հրայր Թովմասյանի, Արևիկ Պետրոսյանի հետ, դուք նախկինում էլ աշխատել ենք նրանց հետ, Ա. Դիլանյանը պատասխանեց. «Իմ կարծիքով, չկա դժվարություն, որ չհաղթահարվի»։
ՍԴ նախագահը, ըստ օրենքի, ընտրվում է 6 տարով։ Նորընտիր նախագահն ասաց, որ սրա հետ կապված ասելիք ունի, սակայն դա կանի լրատվամիջոցների հետ մեծ հանդիպման ժամանակ։
Հարցին՝ հիմա ՍԴ–ում ճգնաժամը հանգուցալուցվե՞ց, Ա. Դիլանյանը պատասխանեց. «Իմ հայացքներն ուղղում եմ բացառապես դեպի ապագա, գիծ եմ քաշում անցյալի հետ կապված։ Մենք ամեն ինչ անելու ենք, որ ունենանք ժողովրդի բացարձակ վստահությունը վայելող Սահմանադրական դատարան»։
Հարակից հրապարակումներ`
- Սահմանադրական դատարանը նոր նախագահ ունի
- ՍԴ նախագահի ընտրության համար ինքնաառաջադրվել է Արման Դիլանյանը
- «Ժողովուրդ». ՍԴ նախագահի իշխանության թեկնածուն Արմեն Դիլանյանն է
- ՍԴ փոխնախագահի պաշտոնի համար առաջադրում կամ ինքնաառաջադրում չի կատարվել
- Երբ կլինի ՍԴ նախագահի նոր ընտրություն
- Երվանդ Խունդկարյանը ՍԴ նախագահի պաշտոնում ընտրվելու համար անհրաժեշտ թվով ձայներ չի ստացել
- Կարծում եմ, որ մենք ՍԴ նախագահի նոր թեկնածուի կարիք ունենք. Վահե Գրիգորյան
- Ո՞վ է ՍԴ նախագահի միակ թեկնածուն
- Վահե Գրիգորյանի կողմից կրկին հարցը բարձրացվել է և իր իսկ կողմից հետ վերցվել. ՍԴ դատավոր
- ՍԴ մեկ դատավոր ինքնառաջադրվել է, մեկն առաջադրվել ՍԴ նախագահի պաշտոնի համար
- Մինչև հիմա ՍԴ-ում նախագահի թեկնածու չի առաջադրվել
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա