ԵՄ երկրների արտգործնախարարներն այսօր կքննարկեն Լեռնային Ղարաբաղի հակամարտության հարցը
ԵՄ 27 անդամ երկրների արտգործնախարարներն այսօր կայանալիք հանդիպմանը կքննարկեն Լեռնային Ղարաբաղի հակամարտության հարցը։ Այս մասին գրում է Tass-ը։
ԵՄ բարձրաստիճան պաշտոնյան Բրյուսելում լրագրողներին ասել է, որ արտաքին գործերի նախարարները կքննարկեն Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը՝ հաշվի առնելով Մոսկվայում կայացած Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպումը, որի արդյունքում մարդասիրական նպատակներով զինադադարի մասին համաձայնություն էր ձեռք բերվել:
ԵՄ խորհրդի օրակարգում կլինի նաև իրավիճակը Բելառուսում, Ռուսաստանի հետ հարաբերությունների հարցը՝ Նավալնիի թունավորման հետ կապված։
ԵՄ խորհրդի նիստը տեղի կունենա Լյուքսեմբուրգում` առաջին անգամ կորոնավիրուսային համաճարակի մեկնարկից ի վեր: