Նիկոլ Փաշինյանն արտախորհրդարանական ուժերին ներկայացրել է տեղեկատվություն ԼՂ-ում իրավիճակի վերաբերյալ
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդիպել է արտախորհրդարանական ուժերի հետ։ Հանդիպումից հետո ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը լրագրողներին ասաց, որ տեղեկատվական բնույթի հանդիպում էր, յուրաքանչյուրը ներկայացնում էր իր դիրքորոշումը Լեռնային Ղարաբաղում ստեղծված իրավիճակի վերաբերյալ։
«Ներկայացվեց տեղեկություններ իրավիճակի մասին, մենք մեր տեսակետները, կարծիքները հայտնեցինք ստեղծված իրավիճակի հետ կապված»,- ասաց Ի. Սաղաթելյանը։
Նա նշեց, որ կոնկրետ Դաշնակցությունը ներկայացրել է իր պատկերացումները Արցախի հարցի շուրջ։
«Շատ մանրամասնություններով, դետալներով ներկայացրել ենք, որն այս պահին հրապարակման ենթակա չէ հասկանալի պատճառներով», - ասաց Ի. Սաղաթելյանը։
Ըստ ՀՅԴ-ական գործչի, որևէ որոշում չի կայացվել. «Չէ, չէ, ինչ որոշման մասին է խոսքը»։
Նրա խոսքով, Արցախի անկախության հարցը շոշափվել է։
«Բայց որոշում ընդունելու տեղ չէր, տեղեկատվական բնույթի հանդիպում էր», - ասաց Ի. Սաղաթելյանը։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան