ՊՆ ներկայացուցիչ. Գերիների ու զոհվածների մարմինների փոխանակում չի իրականացվում
Առաջնագծից զոհերի մարմինների դուրս բերում, գերիների փոխանակում չի իրականացվում։ Տեղեկատվական միասնակն կենտրոնում պատասխանելով լրագրողների հարցերին՝ հայտարարեց ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը։
«Ադրբեջանի կողմից հրադադարի վերաբերյալ պայմանավորվածությունները չեն կատարվում հասկանալի պատճառներով, որոնիցից մեկը այն է, որ ընդունելով այդ պայմանները գերիների ու դիակների փոխանակումը պետք է իրականացվի միջազգային համապատասխան մարմինների երաշխավորությամբ, որոնք մտնելու են մարտական գործողությունների իրականացման շրջան, ինչը Ադրբեջանը բացարձակապես չի ուզում կատարել և չի ընդունում»,-ասաց նա։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին