Սուրեն Սարգսյան. Աշխարհից պահանջում ենք Թուրքիայի դեմ պատժամիջոց կիրառել, մենք ինքներս չենք կիրառում
Սուրեն Սարգսյան. Աշխարհից պահանջում ենք Թուրքիայի դեմ պատժամիջոց կիրառել, մենք ինքներս չենք կիրառում
Քաղաքագետ Սուրեն Սարգսյանը գրում է.
«Աշխարհից պահանջում ենք Թուրքիայի դեմ պատժամիջոց կիրառել, մենք ինքներս չենք կիրառում
Թուրքական ապրանքների բոյկոտը լավ է` որպես հանրային ակցիա, բայց ավելի լավ է պաշտոնական քաղաքականությունը:
Հայաստանի կառավարությունը պարտավոր է տնտեսական պատժամիջոցներ կիրառել թուրքական ապրանքների նկատմամաբ և արգելել դրանց ներմուծումը Հայաստան, որը տարեկան շուրջ 270մլն դոլար է կազմում: Թիվը շատ մեծ չէ, բայց ռեզոնանսը մեծ կլինի:
Չեմ կարծում որևէ տեսակի ապրանքին այլընտրանք չկա: Սա իրավիճակի ճիշտ և ադեկվատ գնահատական կլինի, ինչպես նաև լուրջ մեսիջ կլինի արտաքին աշխարհին: Թե չէ աշխարհից պահանջում ենք Թուրքիայի դեմ պատժամիջոց կիրառել, մենք ինքներս չենք կիրառում: Ադեկվատա՞»:
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին