Արծրուն Հովհաննիսյան. Թալիշը ադրբեջանական վերահսկողության ներքո չէ
Տեղեկատվական միասնական կենտրոնում ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանին «Ազատություն» ռկ-ն հարց էր ուղղել՝ արդյո՞ք Թալիշ գյուղը գտնվում է ադրբեջանական վերահսկողության ներքո, ինչի մասին պնդում կար «Եվրանյուզ» հեռուստաընկերության պատրաստած ռեպորտաժում։
«Գյուղն ադրբեջանական վերահսկողության ներքո չէ, գյուղի մատույցներում են ադրբեջանական զորքերը։ Քանի որ հյուսիսային՝ Թալիշ, Մատաղիս ուղղությամբ մենք կատարել ենք զորքերի համապատասխան խմբավորումներ, հետևաբար կարող են նման տեսանյութեր հրապարակել»,-նշեց նա։
Ա. Հովհաննիսյանը հիշեցրեց՝ մի քանի անգամ խնդրել ու հորդորել է, որ կոնկրետ գյուղերի, դիրքերի, մատույցների վերաբերյալ հրապարակումներից չկատարել այնպիսի եզրակացություններ, արդյո՞ք այս դիրքը, բլուրը վերահսկո՞ւմ ենք, թե՞ ոչ։
Պաշտպանության նախարարության ներկայացուցիչը նաև վստահեցրեց, Հադրութ քաղաքը հայկական ուժերի լիարժեք վերահսկողության տակ է։
«Հադրութի մերձակայքում եղել են դիվերսիոն խմբեր, կարող են այս պահին էլ լինել, բայց քաղաքը մեր վերահսկողության ներքո է։ Ադրբեջանը շատ բան է հայտնում, օրինակ Ալիևը հայտարարում էր, որ այցելելու է Հադրութ կամ վերաբնակեցնելու է այն»,-նշեց նա։
Անդրադառնալով հարցին, թե շրջանառվող խոսակցությունների համաձայն հայկական կողմն ունի 2-3 հազար զոհ, ճի՞շտ են դրանք, Ա. Հովհաննիսյանը խնդրեց ապատեղեկատվություն չտարածել։
«Պետք չէ չհիմնավորված խոսակցությունները բերել հարթակներ, հայկական կողմի կորուստները իդենտիֆիկացնելուց հետո բոլորը հրապարակվում են»,-ասաց նա։
Հարակից հրապարակումներ`
- ՊՆ ներկայացուցիչ. Գերիների ու զոհվածների մարմինների փոխանակում չի իրականացվում
- ՊՆ ներկայացուցիչ. Այսօր թշնամին չորս ուղղություններով հարձակողական գործողություններ է իրականացրել
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան