Կատարվում են անհրաժեշտ բոլոր բուժական միջամտությունները զինվորների կյանքը փրկելու համար․ԱՆ
Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանն շրջել է մայրաքաղաքի մի շարք բժշկական կենտրոններում, որտեղ բուժում են ստանում Ադրբեջանի սանձազերծած լայնածավալ պատերազմի հետևանքով վիրավորում ստացած զինվորներ:Այս մասին հայտնում է ՀՀ առողջապահության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը։
Շրջայցի ընթացքում նախարարն այցելել է Այրվածքաբանության ազգային կենտրոն, «Արմենիա» և «Աստղիկ» բժշկական կենտրոններ: Արսեն Թորոսյանը եղել է բժշկական կազմակերպությունների վերակենդանացման բաժանմունքներում, հիվանդասենյակներում, հետաքրքվել վիրավորների առողջական վիճակով, ծանոթացել բուժման ընթացքին: Նախարարին ներկայացվել է վիրավորների, հատկապես` ծանր վիճակում գտնվողների բուժման տակտիկան:
Արսեն Թորոսյանը համոզվել է, որ կատարվում են անհրաժեշտ բոլոր բուժական միջամտությունները զինվորների կյանքը փրկելու համար:
Միաժամանակ, նախարարը զրուցել է զինվորների հետ, նրանց մաղթել առողջություն ու շուտափույթ ապաքինում:
Այցի շրջանակներում Արսեն Թորոսյանը հետաքրքրվել է նաև բժշկական կենտրոնների կարիքներով` գնահատելու վերջիններիս բժշկական սարքավորումներով, դեղերով և այլ անհրաժեշտ պարագաներով հագեցվածության ու պատրաստվածության աստիճանը, քննարկել բուժօգնության կազմակերպման հարցեր և հավաստիացել, որ թե' բուժանձնակազմերը, թե' կազմակերպությունները լիովին պատրաստ են որակյալ բժշկական օգնություն ցուցաբերելու մեր զինվորներին:
Արսեն Թորոսյանը շնորհակալություն է հայտնել բժշկական անձնակազմերին նվիրումի համար և ընդգծել, որ այս ռազմաճակատում մենք էլ ենք հաղթելու:
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա