Հանցագործություններ` ազգային ատելության շարժառիթով
Արցախի Հանրապետության դատախազությունը զինված ընդհարումների ժամանակ միջազգային մարդասիրական իրավունքի նորմերի լուրջ խախտումների փաստերով հարուցել է քրեական գործ։
Արցախի դատապազությունից հայտնում են, որ Ադրբեջանի Հանրապետության զինված ուժերը 2020թ. հոկտեմբերի 08-ին, ժամը 13-ի և 16-ի սահմաններում, միջազգային մարդասիրական իրավունքի նորմերի, մասնավորապես, «Միջազգային զինված ընդհարումների զոհերի պաշտպանության մասին» 1949թ. օգոստոսի 12-ի Ժնևի կոնվենցիայի 1993թ. դեկտեմբերի 07-ի լրացուցիչ արձանագրության (հոդված 53. Մշակութային արժեքների և պաշտամունքի վայրերի պաշտպանությունը) պահանջների լուրջ խախտումներով, ուղղակի նշանառությամբ հրթիռակոծել են Արցախի Հանրապետության Շուշի քաղաքի կենտրոնում գտնվող, ռազմական օբյեկտների անմիջական հարևանությամբ չտեղակայված և ռազմական գործողություններին նպաստելու համար չօգտագործվող, հայ ժողովրդի մշակութային և հոգևոր ժառանգություն համարվող, պատմական հուշարձան հանդիսացող Սուրբ Ամենափրկիչ Ղազանչեցոց եկեղեցին և պատճառել մեծ վնաս:
Նկատի ունենալով, որ նկարագրված դեպքերում առկա են ԱՀ քրեական օրենսգրքի 416-րդ հոդվածի 4-րդ մասի 4-րդ կետով նախատեսված առերևույթ հանցագործության հատկանիշներ, հոկտեմբերի 10-ին ԱՀ գլխավոր դատախազությունում հարուցվել է քրեական գործ և ուղարկել ԱՀ քննչական կոմիտե՝ նախաքննություն կատարելու համար:
Դատախազության կայքում նաև մեկ այլ տեղեկատվություն է հրապարակված. «Ադրբեջանի Հանրապետության զինված ստորաբաժանումները 2020թ. հոկտեմբերի 10-ին, օրվա առաջին կեսին, խախտելով 09.10.2020թ. ՌԴ Մոսկվա քաղաքում ձեռք բերված 10.10.2020թ. ժամը 12:00-ից հումանիտար զինադադարի վերաբերյալ պայմանները և 1949թ. օգոստոսի 12-ի «Պատերազմի ժամանակ քաղաքացիական բնակչության պաշտպանության մասին» Ժնևյան կոնվենցիայի պահանջներն ու միջազգային մարդասիրական իրավունքի մյուս նորմերը, ներխուժելով Արցախի Հանրապետության Հադրութ քաղաք, ազգային ատելության շարժառիթով, ապօրինաբար, դիտավորությամբ, հրազենի գործադրմամբ կյանքից զրկել են ռազմական գործողություններին անմիջականորեն չմասնակցող քաղաքացիներ Նվեր Վազգենի Գրիգորյանին, Արտյոմ Վարդանի Միրզոյանին, Անահիտ Միշայի Մովսիսյանին, Միշա Վալերիկի Մովսիսյանին, Վարուժան Բալաբեկի Պողոսյանին, ինչպես նաև ռազմական անհրաժեշտությամբ չպայմանավորված՝ հրկիզել են քաղաքացիական անձանց տներ և այլ շինություններ, այդ եղանակով անօրինական, կամայական ոչնչացնելով մեծ չափերով գույք:
Նկատի ունենալով, որ նկարագրված դեպքերում առկա են ԱՀ քրեական օրենսգրքի 416-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով, 416-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետով նախատեսված առերևույթ հանցագործությունների հատկանիշներ, հոկտեմբերի 12-ին ԱՀ գլխավոր դատախազությունում հարուցվել է քրեական գործ և ուղարկել ԱՀ քննչական կոմիտե՝ նախաքննություն կատարելու համար»:
Հարակից հրապարակումներ`
- Ադրբեջանի սանձազերծված ագրեսիվ պատերազմի շրջանակներում միջազգային ահաբեկչության փաստերով հարուցվել է քրգործ
- Հուշարձանների համաշխարհային հիմնադրամը դատապարտում է Սուրբ Ղազանչեցոցի թիրախավորումը
- Ադրբեջանական վայրագությունների թիրախում են նաև երեխաները. ՄԻՊ
- Արցախում զոհերն ու վիրավորումները՝ արգելված զինատեսակների ու մեթոդների կիրառման հետևանքով. ՄԻՊ
- Ադրբեջանցի դիվերսանտները Հադրութում սպանել են մորը և նրա՝ հաշմանդամ որդուն
- Սբ. Ղազանչեցոց եկեղեցու հրթիռակոծումից հետո իրանական մամուլում շրջանառվում է «Էրդողանի ռեժիմի զինյալները» եզրույթը. իրանագետ
- Կան փաստական տվյալներ ռազմական գործողություններին Ադրբեջանի կողմից ահաբեկչական խմբավորումների ներգրավվածության մասին.Գլխավոր դատախազ.
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան