Զ. Մնացականյան. Լավրովի հետ եղել է կառուցողական երկխոսություն
«Շնորհակալ եմ ջերմ ընդունելության ու կառուցողական երկխոսության համար»,-ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ հանդիպմանը հետևած համատեղ ասուլիսում հայտարարեց Հայաստանի ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը։
Նրա ներկայացմամբ, քննարկվել են երկկողմ հարաբերությունների, տարածաշրջանային, համաշխարհային թեմաների վերաբերյալ հարցերի լայն շրջանակ։
«Առկա է բարձր փոխըմբռնում օրակարգում առկա բոլոր հարցերի շուրջ, ինչը վկայում է հայ-ռուսական գործընկերային բարձր հարաբերությունների մասին»,-ասաց նա՝ ուրախություն հայտնելով, որ ավելի վաղ նախատեսված պաշտոնական այցը, չնայած տարածաշրջանում առկա խնդիրներին, կայացել է։
Մնացականյանն ընդգծեց՝ բարձր է գնահատում Ռուսաստանի միջնորդական ջանքները ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորման, հատկապես հոկտեմբերի 9-ի՝ հումանիտար նպատակներով կրակի դադարեցման պայմանավորվածությունների մշակման գործում։
Հայաստանի ԱԳ նախարարն ընդգծեց՝ հայ-ռուսական գործընկերային հարաբերությունները ներառում են կյանքի բոլոր ոլորտները, այդ բոլոր ուղղություններով առկա է դինամիկ երկխոսություն։
Հայաստանի ու Ռուսաստանի ԱԳ նախարարների հետ հանդիպմանն ընդգծվել է բարձր մակարդակով երկկողմ շփումների, հանդիպումների ակտիվացման հարցը՝ հայ-ռուսական գործընկերային, դաշնակցային հարաբերությունների բնույթին համապատասխան։
«Ռուսաստանը հանդիսանում է Հայաստանի՝ անփոփոխ գլխավոր տնտեսական գործընկերը, երկկողմ ապրանքաշրջանառության մակարդակը շարունակում է բարձր մնալ նույնիսկ կորոնովիրուսի համավարակով պայմանավորված տնտեսական անկայունության ու առևտրատնտեսական ցուցանիշների անկման պայմաններում»,-ասել է Մնացականյանը։
Հարակից հրապարակումներ`
- Լավրով․ Քաղաքական բանակցությունների գործընթացը ձգձգելը համարում ենք սխալ
- Այսօր մեզ անհրաժեշտ է դադարեցնել ռազմական գործողությունները․ Զոհրաբ Մնացականյան
- Լավրով. Ղարաբաղում հրադադարի մասին պայմանավորվածությունը լիովին չի հարգվում
- Մոսկվայում մեկնարկել է Մնացականյան-Լավրով հանդիպումը (Ուղիղ)
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան