Այսօր մեզ անհրաժեշտ է դադարեցնել ռազմական գործողությունները․ Զոհրաբ Մնացականյան
Ռուսաստանի մայրաքաղաքում մեկնարկել է Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպումը։ Հանդիպման մեկնարկին ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը նշեց, որ հանդիպմանը կանդրադառնան հարաբերությունների ողջ սպեկտրին։
«Օրակարգը լայն է, մեր հարաբերությունների խորությունը ու ֆորմատները բավական շատ են։ Մենք աշխատում ենք միջազգային հարթակներում և մեր ինտեգրացիոն գործընթացների շրջանակներում։ Բայց հիմնական ուշադրությունը բնականաբար կլինի իրավիճակի զարգացումը, որը ռեալ վտանգ է մեր տարածաշրջանի անվտանգությանը»,- ասաց Մնացականյանը։
ՀՀ ԱԳ նախարարի խոսքերով, այն, ինչին այսօր բախվում են մեր հայրենակիցները Լեռնային Ղարաբաղում, էքզիստենցիալ վտանգ է։ Մնացականյանը նշեց, որ հնարավոր եղավ հասնել որոշակի արդյունքի Լավրովի, ՌԴ նախագահի միջնորդությամբ, համաձայնեցվեց հրադադարի ռեժիմի հաստատումը։
«Այսօր մեզ անհրաժեշտ է դադարեցնել ռազմական գործողությունները և Ռուսաստանի դերն այստեղ չափազանց կարևոր է։ Ցավոք, այս պահին մենք չենք կարող ասել, որ պրակտիկայում մենք ունենք կրակի լիակատար դադարեցում։ Մինչ այստեղ գալն էլ շարունակում է ստացվել տեղեկատվություն, որ Ադրբեջանը չի իրականացնում իր պարտավորությունները՝ հրադադարի հարցում։ Եվ այս առումով, ես ուզում եմ ընդգծել կարևորությունը մեխանիզմների ներդրման, որոնք թույլ կտան հասնել այդ ռեժիմի հաստատման»,- ասաց Մնացականյանը։
ԱԳ նախարարը նշեց, որ սեպտեմբերի 27-ից շարունակվում է լայնամասշտաբ ագրեսիան Արցախի ժողովրդի նկատմամբ, բացահայտ նշվում է ղարաբաղյան հակամարտությունը ռազմական ուղիով լուծման նպատակը։ Ադրբեջանը թիրախավորում է բնակիչներին, կան զոհեր ու վիրավորներ, քաղաքացիական օբյեկտները, ենթակառուցվածքները, դպրոցներն ու մանկապատեզները։ Հարվածներ է հասցվում նաև Թուրքիայի ավիացիայի օգնությամբ։
«Սպառնալիքն առավել է խորանում երկու նոր բացասական գործոններով՝ Թուրքիայի ուղիղ ներգրավմամբ ու Սիրիայից ու Լիբիայից օտարերկրյա վարձկանների ներկայությամբ։ Գրոհային ահաբեկիչները, կրոնական ռադիկալները Թուրքիայի կողմից լայնորեն օգտագործվում են ներկայիս թուրքական իշխանության նպատակների իրականացման համար»,- ասաց ՀՀ ԱԳ նախարարը։
Հարակից հրապարակումներ`
- Լավրով. Ղարաբաղում հրադադարի մասին պայմանավորվածությունը լիովին չի հարգվում
- Մոսկվայում մեկնարկել է Մնացականյան-Լավրով հանդիպումը (Ուղիղ)
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան