2020-ի սեպտեմբերին Թուրքիայի ռազմական արտադրանքի ամենամեծ գնորդը եղել է Ադրբեջանը
Թուրքիայի արտահանողների խորհրդի հրապարակած տվյալների համաձայն՝ 2020-ի սեպտեմբերին Թուրքիայի պաշտպանական ու ավիացիոն արդյունաբերության կատարած ընդհանուր արտահանման ծավալներում առաջին տեղը զբաղեցրել է Ադրբեջանը: Մեկ ամսում Թուրքիայից այդ կատարվել է 77 մլն 167.000 դոլար արժողությամբ արտադրանքի արտահանում: Այս մասին գրում է ermenihaber-ը։
2020-ի սեպտեմբերին Թուրքիայից պաշտպանական ու ավիացիոն ռազմական տեխնիկայի ընդհանուր արտահանման ծավալը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 80%-ով։ Եվ դա այն դեպքում, երբ 2020-ի հունվար-սեպտեմբեր ժամանակահատվածում 2019-ի նույն ժամանակահատվածի համեմատ արտահանումը գրանցել էր անկում 17 տոկոսով՝ կազմելով 1 մլրդ 521 մլն դոլար:
2020-ի հունվար-սեպտեմբեր ժամանակահատվածում նշյալ սեկտորի ամենաշատ արտահանումը եղել է ԱՄՆ (531 մլն դոլար) : ԱՄՆ-ին հաջորդել է Արաբական Միացյալ Էմիրությունները (127 մլն), 3-րդ տեղում եղել է Գերմանիան (123.7մլն): Իսկ Ադրբեջանը զբաղեցրել է 4-րդ տեղը (123.02 մլն):
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան