Ադրբեջանական քարոզչամեքենան, սովորության համաձայն, խեղաթյուրում է իրականությունը. ՊԲ
Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարությունը տարածել է հաղորդագրություն, որում ասված է. «Ադրբեջանական լրատվամիջոցները տեղեկություններ են տարածում այն մասին, որ իբր Կարմիր Շուկայի ուղղությամբ նահանջող ՊԲ ստորաբաժանումներին հասցվել են հրետանային հարվածներ, որոնց արդյունքում կան լուրջ կորուստներ:
Ադրբեջանական քարոզչամեքենան, սովորության համաձայն, խեղաթյուրում է իրականությունը՝ փորձելով ամեն գնով ապացուցել Հադրութը վերահսկողության տակ վերցնելու մասին Ի. Ալիևի մերկապարանոց հայտարարությունը: ՊԲ ստորաբաժանումները ռազմաճակատի ամբողջ երկարությամբ շարունակում են վստահորեն կատարել առաջադրված մարտական խնդիրները: ՊԲ ստորաբաժանումները միևնույն ժամանակ հաջողությամբ կասեցնում են հումանիտար հրադադարի ռեժիմին չհետևող ադրբեջանական զինուժի հարձակողական գործողությունների փորձերը:
Հադրութի ուղղությամբ շարունակվում է ներթափանցած դիվերսիոն-հետախուզական խմբի շրջափակման և ոչնչացման ռազմագործությունը: Օպերատիվ իրադրությունը գտնվում է ՊԲ լիարժեք վերահսկողության ներքո: Մեր հայրենակիցներին հորդորում ենք հետևել բացառապես պաշտոնական լրահոսին»։
Հարակից հրապարակումներ`
- Արցախի ՊՆ. Իրադրությունն իր օգտին փոփոխելու թշնամու բոլոր փորձերը կասեցվել են ՊԲ ստորաբաժանումների կողմից
- Ադրբեջանն ինտենսիվորեն հրետակոծում է հարավային առաջնագիծը. ՊՆ
- Նկարահանումներ՝ Հադրութում
- Հրադադարի լիարժեք պահպանում չի եղել, բայց մեծ տրամաչափի զինատեսակներից ինտենսիվ կրակ չի վարվել. ՊՆ ներկայացուցիչ
- Ադրբեջանական կողմի մեղադրանքները դիտարկում ենք որպես պարզունակ սադրանք. ՊՆ
- ՊԲ. Եթե Ադրբեջանը շարունակի խախտել հրադադարի ռեժիմը, ՊԲ պատասխանը լինելու է անհամաչափ կոշտ
- ՊԲ-ն զոհված զինծառայողների անուններ է հրապարակել
- Հրադադարից առաջ Ադրբեջանը վերջին հարվածն ընտրել էր Հադրութ քաղաքը. Արցախի նախագահ
- Ադրբեջանցի դիվերսանտները Հադրութում սպանել են մորը և նրա՝ հաշմանդամ որդուն
- Հադրութի ուղղությամբ թշնամու գրոհն ետ մղած մեր քաջարի տղաները
- Ադրբեջանական դիվերսիոն խմբի շրջափակումն ու ոչնչացումը Հադրութի ուղղությամբ .ՊԲ
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան