Մոսկվայում մեկնարկել է Մնացականյան-Լավրով հանդիպումը (Ուղիղ)
Ռուսաստանի մայրաքաղաքում մեկնարկել է Հայաստանի ու Ռուսաստանի ԱԳ նախարարների հանդիպումը։ ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը հայտարարեց, որ Մնացակայանի պաշտոնական այցը Մոսկվա ավելի վաղ էր համաձայնեցված, բայց անցկացվում է ԼՂ հակամարտության գոտում լարվածության մեղմանն ուղղված լուրջ ջանքերի շրջանում, որին ներառված են միջազգային հանրության շատ անդամներ։
Լավրովը հիշեցրեց, որ անցած շաբաթ նույն շենքում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի նախաձեռնությամբ կարևոր պայմանավորվածություններ են ձեռք բերվել հրադադարի վերաբերյալ, բայց այժմ տեսնում են, որ դրանց դեռ ամբողջությամբ չենք հետևում, մարտական գործողությունները շարունակվում են։
Ի պատասխան Զ. Մնացականյանը ցավ հայտնեց, որ հրադադարի մասին պայմանավորվածությունները խախտվում են, ասաց՝ մինչ Մոսկվա ժամանելը հաղորդագրություններ է ստացել, որ Ադրբեջանը չի կատարում հրադադարի պահպանման վերաբերյալ իր պարտականությունները։
Նա ընդգծեց, սեպտեմբերի 27-ից Արցախի ժողովրդի դեմ շարունակվում է լայնամաշտաբ ագրեսիան, Ադրբեջանի զինված ուժերը, անտեսելով օրենքները, թիրախավորում են քաղաքացիական բնակչությանն ու ենթակառուցվածքները, հարձակման թիրախ են դարձել Արցախի ավելի քան 120 բնակավայրեր, այդ թվում Լեռնային Ղարաբաղի մայարաքաղաք Ստեփանակերտը, Շուշին ու այլ քաղաքներ։
Դրա հետևանքով կան զոհեր ու վիրավորներ։
Ուղիղ հեռարձակումը՝ News.am-ի յութուբյան էջի։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան