ՊՆ ներկայացուցիչ. Այսօր թշնամին չորս ուղղություններով հարձակողական գործողություններ է իրականացրել
«Այսօր վաղ առավոտյան ադրբեջանական ուժերը կրկին սկսել են մարտական գործողությունները»,-միասնական տեղեկատական կենտրոնում լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց Պաշտպանության նախարարության ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը։
Նրա խոսքով, հարձակողական գործողությունները եղել են չորս ուղղություններով, հակառակորդը Մարտակերտի ուղղությամբ կիրառել է ծանր հրետանային միջոցներ։ Բացի այդ, ամբողջ օրվա ընթացքում Ադրբեջանի ռազմաօդային ուժերը թուրքական օդուժի պատսպարմամբ, հետախուզական ու կառավարման կետերի աջակցությամբ, կիրառելով բազմատեսակ հարվածային ԱԹՍ-ներ, կատարել են 36 մարտական թռիչք, որոնց ընթացքում հյուսիսային ուղղությամբ մեր ՀՕՊ-ին հաջողվել է խոցել մեկ ՍՈՒ-25 գրոհիչ։
Ա. Հովհաննիսյանի ներկայացմամբ, մարտական գործողությունները շարունակվել են նաև հարավային ուղղությամբ՝ զրահատեխնիկայի, հրետանու ու այլ միջոցների կիրառմամբ։
«Հադրութ քաղաքի ուղղությամբ դիվերսիոն-հետախուզական գործողությունները կասեցվել են, հետ են շպրտվել, Հադրութ քաղաքը գտնվում է մեր զինված ուժերի լիարժեք վերահսկողության տակ։ Ընդհանուր առմամբ, մինչև ուշ ժամերին մարտական գործողությունները շարունակվում են, գիշերային ժամերին որոշակի թուլացումներ են տեղի ունենում, այդ ընթացքում հակառակորդը փորձելով պատսպարվել մեր զինված ուժերի հարվածներից, գիշերային ժամերին փորձում է զորքերի վերախմբավորումներ իրականացնել, որպեսզի վաղ առավոտյան նորից վերսկսեն հարձակողական գործողությունները»,-ասաց նախարարության ներկայացուցիչը։
Նա ընդգծեց, Մոսկվայում հրադադարի վերաբերյալ ձեռք բերված պայմանավորվածությունները Ադրբեջանը չի կատարել ու չի էլ պատրաստվել կատարել։
«Ադրբեջանի ղեկավարության հայտարարություններն այն մասին, որ իրենք պատրաստ են եղել կատարելու պայմանավորվածությունները, լիովին կեղծիք են։ Ինչ-ինչ պատճառներով փորձում են մշտապես ապակայունացնել իրավիճակն ու սանձազերծել մարտական գործողություններ»,-ասաց Ա. Հովհաննիսյանը։
Հարակից հրապարակումներ`
- ՊՆ. Ադրբեջանական օդուժը սահմանի երկայնքով կիրառում է Սու-25 գրոհիչ ինքնաթիռներ
- ՊԲ-ն ը կատարում է ինչպես նահանջ ու բնագծերի փոփոխություն, այնպես էլ հարձակում ու հակահարձակում. ՊՆ ներկայացուցիչ
- Արցախի ՊՆ. Իրադրությունն իր օգտին փոփոխելու թշնամու բոլոր փորձերը կասեցվել են ՊԲ ստորաբաժանումների կողմից
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան