ՊՆ ներկայացուցիչ. Քարվաճառում էլ են ընթանում մարտական գործողություններ
Պաշտպանության նախարարության կողմից հակառակորդի կորուստների վերաբերյալ հրապարակված թվերը վերաբերում են միայն խոցված տեխնիկային, դրանում ներառված չէ առգրավված տեխնիկան։ Լրագրողների հետ ճեպազրույցում այսօր հայտարարեց ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը։
«Այսօր անցնող ժամերի ընթացքում 3 ԱԹՍ է խոցվել, 1 ինքնաթիռ, 3 զրահատեխնիկա և մոտ 200 ադրբեջանցի է սպանվել»,-ասաց Ա. Հովհաննիսյանը։
Անդրադառնալով հարցին, թե ի՞նչ իրավիճակ է Քարվաճառում, Ա. Հովհաննիսյանը պատասախանեց՝ այդ ուղղությամբ էլ կան մարտական գործողություններ։
«Ինքնաթիռը հենց այդ ուղղությամբ է խոցվել ի միջի այլոց։ Այլ մանրամասներ չեմ կարող ասել, մարտերն ինտենսիվությամբ միգուցե զիջում են հարավում տեղի ունեցող մարտական գործողություններին, բայց այնպես չէ, որ Քարվաճառում խաղաղ իրավիճակ է»,-ասաց նա։
Հարակից հրապարակումներ`
- Արծրուն Հովհաննիսյան. Թալիշը ադրբեջանական վերահսկողության ներքո չէ
- ՊՆ ներկայացուցիչ. Գերիների ու զոհվածների մարմինների փոխանակում չի իրականացվում
- ՊՆ ներկայացուցիչ. Այսօր թշնամին չորս ուղղություններով հարձակողական գործողություններ է իրականացրել
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին