Աթենքում ծեծել են Միխայիլ Սաակաշվիլիին
Վրաստանի նախկին նախագահ Միխայիլ Սաակաշվիլին, որը եկել էր վրացի էմիգրանտների հետ հանդիպելու, ծեծի է ենթարկվել Աթենքում։ Այս մասին գրում է Ria-ն։
Այն շենքի մոտ, որտեղ պետք է անցկացվեր հանդիպումը, մի երիտասարդ հարձակվել է նրա վրա: Նա մի քանի անգամ հարվածել է Սաակաշվիլիի գլխին: Դեպքի ընթացքում մի քանի մարդ վիրավորվել է: Չնայած կատարվածին, Սաակաշվիլին հանդիպել է միգրանտների հետ և խոսել իր քաղաքական ծրագրերի մասին:
Սաակաշվիլին Վրաստանի նախագահի պաշտոնը զբաղեցնում էր 2004-ից 2013 թվականներին: Ավելի ուշ նա հեռացավ երկրից՝ իր դեմ հարուցված մի շարք քրեական գործերի պատճառով: 2015-ին նա ստացավ Ուկրաինայի քաղաքացիություն և դարձավ Օդեսայի մարզի նահանգապետ, իսկ 2016-ին աշխատանքից հեռացվեց՝ տարածաշրջանի տնտեսական գործունեության վատթարացման պատճառով:
2017-ին Նախագահ Պետրո Պորոշենկոն Սահակաշվիլիին զրկեց Ուկրաինայի քաղաքացիությունից, բայց 2019-ին գործող նախագահ Զելենսկին վերադարձրեց նրա քաղաքացիությունը: Մայիսից քաղաքական գործիչը ղեկավարում է Ուկրաինայի բարեփոխումների ազգային խորհրդի գործադիր կոմիտեն:
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան