
Վարդան Ոսկանյան. էրդողանն առանձնապես գոհ չէ Բաքվի բռնապետից
Իրանագետ Վարդան Ոսկանյանը գրում է.
«Բաքու-Անկարա հարաբերություններում տրամադրությունների որոշակի փոփոխություն է նկատվում։
Կարծես թե էրդողանն առանձնապես գոհ չէ, որ Բաքվի բռնապետը, որը թվում էր, թե ամբողջությամբ Անկարայի կառավարելիության տիրույթում էր, չի կարողանում հաշվի չնստել Մոսկվայի դիրքորոշումների հետ։
Ուշագրավ է նաև, որ Իրանի ներսում գործող պանթյուրքական լուսանցքային խմբերի շրջանում էլ հիասթափության նշաններ կան Բաքվի բռնապետից, որոնք կարող են և ուղղորդված լինել էրդողանական վարչախմբի կողմից»։