Ադրբեջանական քարոզչամեքենան՝ կրկին ծիծաղելի վիճակում. «Զինուժ» մեդիա
«Զինուժ» մեդիան ռեպորտաժ է պատրաստել ադրբեջանական քարոզչության հերթական կեղծիքի մասին։
Դեռ երկու օր առաջ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել էր, թե ադրբեջանական զորքերն «ազատագրել են» Հադրութը...
«Զինուժ» մեդիան երեկ եղել էր Հադրութում և ոչ մի ադրբեջանցի զինվորական չէր տեսել։ Բայց, ամենայն հավանականությամբ, ադրբեջանական քարոզչամեքենան մոռացել էր իրենց ղեկավարի՝ երկու օր առաջ արած պնդման մասին և այսօր բավական տհաճ իրադրության մեջ հայտնվեց։ Նախ այդ երկրի պաշտպանության նախարարությունը հերքեց հայկական կողմի պնդումը, թե ադրբեջանական զինուժը մեծ ուժերով փորձում է մտնել Հադրութ։ Բաքվից պնդեցին, որ հայկական կողմն ապատեղեկատվություն է տարածում, և, որ իրենք պահպանում են հրադադարի ռեժիմը։ Եթե իրենք գրավել են Հադրութը, ապա պաշտոնական հաղորդագրությունը պետք է այլ տեքստ ունենար. օրինակ՝ Հադրութը վաղուց մերն է և անիմաստ է ներխուժել մի քաղաք, որը մերն է...
Շուտով, հասկանալով, որ հիմարություն են թույլ տվել, ադրբեջանական քարոզչամեքենան փորձեց ուղղել սխալը, մասնավորապես, որոշ ժամանակ անց այդ հաղորդագրության մեջ իրենց համար կենսական կարևորություն ներկայացնող նախադասություն ավելացվեց. «Հիշեցնենք, որ ադրբեջանական բանակը արդեն մի քանի օր առաջ գրավել էր Հադրութը»։
Հերթական անգամ ադրբեջանական քարոզչամեքենան հայտնվեց ծիծաղելի վիճակում։
Հարակից հրապարակումներ`
- Մարդասիրական հրադադարը խախտել է ադրբեջանական կողմը․ԱՀ ԱԳՆ
- Ադրբեջանական քարոզչամեքենան, սովորության համաձայն, խեղաթյուրում է իրականությունը. ՊԲ
- «Հրապարակ». Պետական քարոզչամեքենան պրոռուսական տոնայնության մեջ է