Իսրայելական մամուլն անդրադարձել է Իսրայելին ուղղված Արայիկ Հարությունյանի մեղադրանքներին
«Իսրայելը մեղսակից է ադրբեջանական «ցեղասպանական» պատերազմին», մեջբերում է Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի խոսքերը Jerusalem Post-ն ու գրում, որ «ինքնահռչակված Արցախի Հանրապետության նախագահը Իսրայելին մեղադրել է այն բանի համար, որ այն տեղյակ է՝ Ադրբեջանը իսրայելական անօդաչու թռչող սարքեր է օգտագործում Լեռնային Ղարաբաղում հայերի նկատմամբ «ցեղասպան» հարձակման մեջ»:
Նշվում է, որ «Ադրբեջանի և Հայաստանի միջև վիճելի տարածքում պատերազմը երրորդ շաբաթ է, չնայած այս հանգստյան օրերին Մոսկվայի միջնորդությամբ կնքված հրադադարին, որը ձախողվեց:
Ադրբեջանը հայտարարել է, որ օգտագործել է իսրայելական արտադրության անօդաչու թռչող սարքեր, և հայերը հիասթափություն են հայտնել իսրայելական անօդաչու թռչող սարքերի վաճառքից Բաքվին՝ կոչ անելով նրանց կանգ առնել և հետ են կանչել դեսպանին»:
Չճանաչված Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը Իսրայելին մեղադրեց Ադրբեջանի կողմից իրականացվող «ցեղասպանությանը» մեղսակցության մեջ:
«Նա ասաց, որ Իսրայելը տեղյակ է, որ իր զենքն օգտագործվում է խաղաղ բնակչության դեմ և որ իսրայելական անօդաչու թռչող սարքերն օգտագործվել են հարձակումների համար, ոչ թե պաշտպանական նպատակների:
Նա նշեց, որ Իսրայելն այդ մասին գիտի 2016-ին Ադրբեջանի և Հայաստանի հակամարտությունից ի վեր, երբ «անօդաչու թռչող սարքերը իրականում շահագործվում էին իսրայելցի մասնագետների կողմից»:
Նա ասաց, որ Իսրայելը տեղյակ է իրավիճակի մասին այսօր, և որ նրանք «մեղսակից են Ադրբեջանի ցեղասպան քաղաքականությանը, չնայած ցեղասպանություն վերապրած ազգ են:
Նախկինում հայերը կոչ էին անում Իսրայելին ճանաչել Հայոց ցեղասպանությունը, և Քնեսետի անդամները պնդում էին, որ Իսրայելը պետք է դա անի:
Արցախի առաջնորդի մեկնաբանություններն հայտնվեցին այս կոնտեքստում, պնդելով, որ քանի որ հրեաները Հոլոքոստ են տեսել, Իսրայելը պետք է ավելի զգայուն լինի զենք վաճառելու հարցում»,-գրում է կայքը, նաև հավելում, որ Հայաստանը նաև հայտնել է, որ Թուրքիան Սիրիայից վարձկաններ է ուղարկել Ադրբեջան՝ իր դեմ օգտագործելու համար:
Հարակից հրապարակումներ`
- Թուրքիայի և Իսրայելի «հումանիտար» օգնությունը Ադրբեջանին
- Թուրքիայից և Իսրայելից ինտենսիվորեն Ադրբեջան են բերվում հարվածային ԱԹՍ-ներ. ՊՆ ներկայացուցիչ
- Ցավալի է և ամաչում եմ, որ Իսրայելը զենք է մատակարարում Ադրբեջանին. Ալեքսանդր Լապշին
- Ժամանակն է, որ Իսրայելը դադարեցնի Ադրբեջանին զենքի վաճառքը. Սերժ Թանկյան
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան