«Ալլահը վկա, էս ազերիները օրեր են լինում՝ մեզ ուտելիքից էլ են կտրում». հատված վարձկանների խոսակցությունից
«Բաքվի բռնապետի և էրդողանական վարչախմբի կողմից մեր տարածաշրջան ներմուծված մերձավորարևելյան ահաբեկիչների ողնաշարը ջարդվում է հայկական փառապանծ բանակի գործողությունների արդյունքում։ Ահա այդ ահաբեկիչների խոսակցությունից մի հատված, որը հայտնվել է մեր ձեռքում։ #շանսատակ_ենք_անելու»,- ֆեյսբուքյան իր էջում գրել է իրանագետ Վարդան Ոսկանյանը։
Նա հրապարակել է ձայնագրություն, որի թարգմանված տեսքստը ներկայացնում ենք ստորև.
«- Ողջույն, Աբու Իսմայիլ, ինչպե՞ս ես, ուստա։
-Բարև, Աբու Հասսան, բարև։ Մեզ մոտ ռմբակոծումը դադարել է, Ձեր մոտ ո՞նց է։
-Ալլահը վկա, մեզ մոտ իրավիճակը ք.. է։
- Ի՞նչ է կատարվում, որ։
-Ալլահը վկա, մեր խումբը ոչնչացվեց, և հիմա մեզ ստիպում են նորից առաջ գնալ։
-Հիմա դու ստույգ որտե՞ղ ես։
- Ալլահը վկա, չգիտեմ։ Բայց գիտեմ տեղի անունը Հաֆադիս է։
-Ի՞նչ, չհասկացա ասածդ։
-Հո-րա-դիս, շրջանի անունը Հորադիս է։
-Եղավ, ի՞նչ պատահեց Ձեզ, ի՞նչ իրավիճակ է։
- Ալլահը վկա, տղաների մի մասը վիրավոր է, քանի օր եղավ՝ մարտերի են մասնակցում։
- Էս ի՞նչ ես ասում։
- Ալլահը վկա, էս ազերիները օրեր է լինում՝ մեզ ուտելիքից էլ են կտրում, մեր տղաներից շատերը վիրավորվեցին, իսկ այս շուն պոռնիկի տղերքը իրենց տուն չեն ուղարկում, թողնում են, որ մահանան, որ չվճարեն իրենց...»։
Շարունակությունը՝ «Region Monitor»-ի վերծանած և թարգմանած խոսակցության ձայնագրությունում։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները