ԱՆ ծախսերը՝ կորոնավիրուսային համավարակի շրջանակներում
ՀՀ առողջապահության նախարարությունը երկրում կորոնավիրուսային համավարակի (COVID-19) կանխարգելման, վերահսկման, բուժման և այլ համալիր միջոցառումների շրջանակներում իր կողմից իրականացված փաստացի ծախսերի մասով տրամադրել է տեղեկատվություն` 2020 թվականի մարտից մինչև հոկտեմբերի 1-ն ընկած ժամանակահատվածի համար:
Նշվում է, որ աղյուսակում ներառված են բացառապես առողջապահության նախարարության կողմից կատարված ծախսերը, քանի որ ծախսեր եղել են նաև այլ գերատեսչությունների կողմից։
Համավարակով պայմանավորված՝ ծախսերը կրում են շարունակական բնույթ, որոնց մասին տեղեկատվությունը պարբերաբար կթարմացվի։
Վերապրոֆիլավորված բժշկական կենտրոնների պահպանման ծախսեր` 4.041.352.973
Բազմապրոֆիլ բժշկական կենտրոններին կատարված վճարումներ (պայմանագրային գներով)` 705.948.100
Պարգևատրում Covid-19-ի շրջանակներում` 892.610.809
Ժամանակավոր մեկուսարանների պահպանման ծախսեր` 393.021.823
Պաշտպանիչ միջոցներով հագեցվածություն` 919.961.744
Դեղորայքի և ԲՆԱ հագեցվածություն` 2.131.630.680
Բժշկական սարքավորումներով հագեցվածություն` 2.963.227.404
Բժշկական կենտրոնների վերանորոգում` 895.881.708
Այլ պետական մարմինների կարիքների համար կատարված վճարումներ` 301.040.229
Հանրագումար` 13.244.675.469:
Հարակից հրապարակումներ`
- ԱՆ ծախսերը՝ կորոնավիրուսի կանխարգելման, վերահսկման, բուժման շրջանակներում
- ԱՆ ծախսերը՝ կորոնավիրուսի կանխարգելման, վերահսկման, բուժման շրջանակներում
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին