Դիվերսիոն ներթափանցումների դեմ մեր զինված ուժերը պայքարում են. ՊՆ ներկայացուցիչ
«Մի տեղամասում ադրբեջանցիներին թույլ է տրվել, որ դիակները վերցնեն և մեր կողմն էլ է վերցրել, բայց դրան հետևել է սադրանքը»,- այսօրվա ասուլիսում հայտնեց ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը՝ պատասխանելով դիակների փոխանակման վերաբերյալ հարցին:
Նրա խոսքով, այդ սադրանքից հետո հայկական կողմը կանգնեցրել է դիակների փոխանակման գործընթացը:
Պատասխանելով միջազգային կառույցների երաշխավորմամբ դիակների փոխանակման հնարավորության վերաբերյալ հարցին՝ Հովհաննիսյանը նկատեց, որ միջազգային կառույցների երաշխիքները բավականին պրոբլեմատիկ են Ադրբեջանի համար:
ՊՆ ներկայացուցիչը փաստեց, որ նրանց ներկայությունը Ադրբեջանի համար բոլորովին այլ՝ ոչ նախընտրելի պատկեր կստեղծեն և դա է պատճառը, որ հրադադարի ռեժիմը նրանք չընդունեցին, չպահպանեցին և այդ ուղղությամբ աշխատանք չեն տանում:
Արծրուն Հովհաննիսյանը նաև տեղեկացրեց՝ Հադրութում այնպիսի իրավիճակ է, որ արդբեջանական դիվերսիոն խմբերը երբեմն ներթափանցում են, որոնց դեմ պայքարում են մեր զինված ուժերը:
ՊՆ ներկայացուցիչը նկատեց, որ տեղանքի անտառային, լեռնային, կտրտված լինելու պատճառով չի բացառվում նման դիվերսիոն ներթափանցումներ Հադրութ և շրջակա այլ բնակավայրեր:
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին