ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարն անընդունելի է համարում Լեռնային Ղարաբաղում հրադադարի ռեժիմի խախտումները
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը մտահոգված է Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում հրադադարի համաձայնագրի խախտման մասին հաղորդագրություններից և նման գործողություններն անընդունելի է համարում: ՏԱՍՍ-ի փոխանցմամբ, այս մասին երկուշաբթի օրը ՄԱԿ-ի կենտրոնակայանում կայացած ճեպազրույցում ասել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնական ներկայացուցիչ Ստեֆան Դյուժարիկը:
«Անցած հանգստյան օրերին ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը ողջունեց Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների կողմից Մոսկվայում մշակված հրադադարի մասին համաձայնագիրը», - ասել է նա:
«Ես կարող եմ հայտնել, որ այսօր մենք շատ հիասթափված ենք տարածաշրջանում հրադադարի ռեժիմի խախտման մասին հաղորդագրություններից և համարում ենք, որ նման խախտումներն անընդունելի են: ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղարը դատապարտում է ցանկացած գործողություն քաղաքացիական բնակչության դեմ ցանկացած վայրում և ցավում է մարդկային կորուստների և վիրավորների կապակցությամբ: ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղարը կրկին կողմերին հիշեցնում է միջազգային մարդասիրական իրավունքով նախատեսված պարտավորությունները` պաշտպանել խաղաղ բնակիչներին և քաղաքացիական օբյեկտները և խուսափել որևէ գործողությունից, որը կարող է հանգեցնել պատերազմական գոտու ընդլայնմանը»:
«Մենք նաև բոլոր կողմերին կոչ ենք անում կատարել հումանիտար հրադադարի և Մոսկվայում հայտարարված այլ պարտավորությունները», - հավելել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը, և հավելել. «Մենք կիսում ենք նաև ՄԱԿ-ի մարդու իրավունքների գերագույն հանձնակատարի կողմից արտահայտված մտահոգությունները՝ քաղաքացիական անձանց հասցված վնասի հետ կապված: Մենք պատրաստ ենք ցանկացած մարդասիրական օգնություն տրամադրել եթե լիներն դիմումներ»:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան