Թուրքիայի գործողությունները նորից սրում են իրավիճակը Միջերկրական ծովում
Հունաստանը մեղադրում է Թուրքիային Միջերկրական ծովում առկա ճգնաժամը լուծելու ջանքերը խափանելու մեջ: Աթենքն այս մասին հայտարարությամբ հանդես եկավ այն բանից հետո, երբ Թուրքիան հայտարարեց, որ դեպի ջրային վիճահարույց տարածքներ է նորից ուղարկում հետազոտական մի նավ: Այս մասին գրում է Ամերիկայի Ձայնը։
Թուրքիայի այս քայլը սպառնում է նոր հակամարտություն սկսել հունական կղզիների, Կիպրոսի և Թուրքիայի հարավային ափերի միջև գտնվող ծովային սահմանների հարցով: Վիճաբանություն, որը խորացել էր անցած ամռան ընթացքում, երբ այդ նավի այստեղ գտնվելու պատճառով ռազմական տեղաբաշխումներ էին իրականացրել ՆԱՏՕ-ի երկու անդամ պետություններ Հունաստանն ու Թուրքիան:
Թուրքիան հայտարարում է, որ «Օրուչ Ռեիս» անվանումը կրող նավը Անթալիայի նավահանգստից դուրս է եկել երկուշաբթի օրը և մեկնում է դեպի նշված տարածք:
Հունաստանի արտաքին գործերի նախարարությունը հայտարարում է, որ Թուրքիայի կողմից կայացված այդ որոշումը «ուղիղ և մեծ սպառնալիք է այս տարածաշրջանի խաղաղության ու անվտանգության համար»:
Թուրքիան այս նավն այստեղ ուղարկելու որոշումը հրապարակեց այն բանից հետո, երբ Հունաստանը հայտարարեց Էգեյան ծովում հոկտեմբերի 29-ին զորավարժություններ սկսելու ծրագրի մասին: Այդ օրը Թուրքիան նշում է իր ազգային տոնը: Թուրքիան, ի պատասխան, հայտարարել է, որ իր ուժերն էլ զորավարժություններ կսկսեն դրանից մեկ օր առաջ:
Հիշեցնենք, որ Թուրքիային սպառնում են Եվրոպական միության պատժամիջոցները, քանի որ Թուրքիայի այս գործողություններն ուղղված են ընդդեմ եվրոպական այս կառույցի երկու անդամների` Հունաստանի ու Կիպրոսի:
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին