ԿԽՄԿ-ն հույս է հայտնել, որ ԼՂ հակամարտության գոտում հրադադարի ռեժիմին կհետևեն
Կարմիր խաչի միջազգային կոմիտեն հույս է հայտնել, որ ԼՂ հակամարտության կողմերը կհետևեն կրակի դադարեցման ռեժիմին։ Այդ մասին Ժնևում ճեպազրույցի ժամանակ հայտարարել է կոմիտեի տարածաշրջանային տնօրեն Եվրազին Մարտին Շուեպը։
«Մենք հույս ունենք, որ հումանիտար նպատակով կրակի դադարեց,ամ համաձայնությանը կհետևեն և այն էական թեթևություն կբերի տուժածներին»,-ասել է նա։
Հիշեցնենք, որ հոկտեմբերի 9-10-տ Մոսկվայում 11 ժամ տևած բանակցություններն ավարտվեցին ՌԴ, Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարների համատեղ հայտարարությամբ, որի կետերից մեկի համաձայն, հոկտեմբերի 10-ի ժամը 12:00-ից մարդասիրական նպատակներով հայտարարվում է կրակի դադարեցման մասին` ռազմագերիների և պահվող այլ անձանց, զոհվածների մարմինների փոխանակման համար` Կարմիր Խաչի Միջազգային Կոմիտեի միջնորդությամբ և վերջինիս չափանիշների համաձայն։
Արցախի ԱԳ նախարարությունը հոկտեմբերի 10-ին հայտարարեց, որ մարդասիրական հրադադարը խախտել է ադրբեջանական կողմը` Արցախի Հանրապետության Պաշտպանության բանակի կողմից կրակի դադարեցման մասին հայտարարելուց ընդամենը րոպեներ անց։ Ադրբեջանա-թուրքական ուժերը չդադարող հրթիռա-հրետանային գնդակոծությանը զուգահեռ հարձակումներ են ձեռնարկում առաջնագծի տարբեր ուղղություններով։ Թուրքիայի, Ադրբեջանի եւ միջազգային ահաբեկիչների եռյակ դաշինքի ագրեսիվ գործողությունների, այդ թվում՝ մարդասիրական հրադադարի մասին հայտարարելուց հետո Հադրութի ուղղությամբ դիվերսիոն հարձակումների արդյունքում սպանվել է չորս խաղաղ բնակիչ։
Պաշտպանության նախարարության ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը երեկ երեկոյան լրագրողների հետ ճեպազրույցում, ի պատասխան հնչած հարցի, հայտարարեց՝ առաջանագծում զոհվածների, գերիների փոխանակում չի իրականացվում։
Հարակից հրապարակումներ`
- Ադրբեջանը շարունակում է կոպտորեն խախտել հումանիտար հրադադարի ռեժիմը. Վահրամ Պողոսյան
- Հայկական կողմը պահպանում է հրադադարի ռեժիմը և կասեցնում այն խախտող Ադրբեջանի հարձակողական գործողությունները. ՊՆ
- ԵՄ արտգործնախարարները քննարկել են Արցախում հրադադարը պահպանելու համար տեխնիկական աջակցության հարցը
- ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարն անընդունելի է համարում Լեռնային Ղարաբաղում հրադադարի ռեժիմի խախտումները
- ՊՆ ներկայացուցիչ. Գերիների ու զոհվածների մարմինների փոխանակում չի իրականացվում
- Մատվիենկոն Հայաստանին և Ադրբեջանին կոչ է արել խստորեն պահպանել հրադադարի մասին համաձայնագիրը
- ՀՀ, ՌԴ և Ադրբեջանի ԱԳ նախարարների հայտարարությունը
- Հոկտեմբերի 10-ին, ժամը 12:00-ին հայտարարվում է հումանիտար հրադադար