Միքայել Մելքումյանը Դունյա Միատովիչին հրավիրել է Արցախ՝ տեղում ծանոթանալու իրավիճակին
Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի լիագումար նիստում Եվրոպայի
խորհրդի մարդու իրավունքների հանձնակատար Դունյա Միատովիչի տարեկան
զեկույցի ժամանակ ՀՀ ԱԺ պատգամավոր Միքայել Մելքումյանը հարց է բարձրացրել։ Այս մասին տեղեկացնում է պատգամավորը՝ ֆեյսբուքյան գրառմամբ։
«Պարոն Նախագահ,
Տիկին Հանձնակատար,
Շնորհակալություն զեկույցի համար: Այն շատ արդյունավետ է բոլորիս համար:
Բայց ես այլ հարց եմ ուզում հնչեցնել:
Ի՞նչ եք կարծում, տիկին Միատովիչ, ինչպե՞ս է հնարավոր պահպանել մարդու իրավունքները պատերազմի ժամանակ, ավելի ստույգ՝ Արցախի Հանրապետությունում ընթացող պատերազմի ժամանակ: Այս պարագայում ունե՞ք համապատասխան լուծում:
Ինչու՞ եմ այս հարցը բարձրացնում. որովհետև պետք է հենց Արցախում տեսնեք, որ Թուրքիայի և Ադրբեջանի կողմից ռմբակոծությունների, նրանց ագրեսիայի հետևանքով բազում զոհեր ունենք խաղաղ բնակչության շրջանում, տասնյակ զոհեր:
Ես Ձեզ հրավիրում եմ՝ վաղը, կամ մյուս օրը, Հայաստանի Հանրապետություն և Արցախ: Ինչու՞: Որպեսզի տեղում ծանոթանաք իրավիճակին: Ի՞նչ հստակ լուծում կառաջարկեք: Զեկույցը, գնահատականներ տալը շատ լավ է, արդյունավետ, բայց ինչպե՞ս կանխել պատերազմը:
Այսպիսով, ասեք շատ կոնկրետ՝ ինչպե՞ս մենք պաշտպանենք մարդու իրավունքներն այս իրավիճակում, շատ-շատ կոնկրետ ասեք, իսկ զեկույցներ, գնահատականներ տալն այս պահին չի փրկում իրավիճակը:
Տեսնենք՝ ինչ կասեք»։
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան