Մինսկի խումբը կողմերին կոչ է անում հրատապ համաձայնության գալ հրադադարի վերահսկման մեխանիզմներիի վերաբերյալ
Մոսկվայում ՀՀ ԱԳ նախարարի ու ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հանդիպման ավարտից հետո Մինսկի խումբը հանդես է եկել հայտարարությամբ, որտեղ ասված է.
«Համանախագահները տագնապով նշում են Լեռնային Ղարաբաղի հակամարտությունում շարունակվող բռնությունների մասին։
Համանախագահները կոչ են անում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին ու Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանին անհապաղ քայլեր ձեռնարկել լիովին կատարելու Մոսկվայում հոկտեմբերի 12-ի հայտարարությամբ ստանձնած պարտավորությունները՝ կանխարգելելու տարածաշրջանում աղետալի հետևանքները։
Համանախագահները կրկնում են, որ ցանկացած պարագայում քաղաքացիական անձանց շրջանում զոհերն անընդունելի են:
Համանախագահները կողմերին կոչ են անում անհապաղ իրականացնել հումանիտար հրադադարը` թույլ տալով վերադարձնել զոհվածների մարմինները, ռազմագերիներին և գերիներին, նրանք դիմում են կողմերին հրատապ համաձայնության գալ հրադադարի վերահսկման մեխանիզմներիի վերաբերյալ»։
Նշվում է նաև, որ համանախագահները զրույցներ են ունեցել Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարների հետ, շարունակում են աշխատել կողմերի հետ՝ Լեռնային Ղարաբաղի խնդրի քաղաքական կարգավորման գործընթացի բովանդակային հարցերի շուրջ ՝ բանակցային լուծման հասնելու համար:
Հարակից հրապարակումներ`
- Մոսկվայում ավարտվել է Մնացականյան-համանախագահներ հանդիպումը
- Մեկնարկել է Մնացականյանի ու Մինսկի խմբի համանախագների հանդիպումը
- ԱԳ նախարար. Այսօր մեր առաջնահերթությունը կրակի դադարեցման ու ստուգման մեխանիզմների ապահովումն է