Մշակույթ 13:35 13/10/2020 Աշխարհում

Ֆրանսահայ ռեժիսոր Ռոբեր Քեշիշյանը՝ Էրդողանին և Ալիևին. «Ձեր առջև կանգնած է աշխարհի լավագույն բանակներից մեկը»

Հռչակավոր մշակութային գործիչների՝ Հայաստանին և Արցախին աջակցության ու համերաշխության ակցիային է միացել նաև հայտնի ֆրանսահայ ռեժիսոր Ռոբեր Քեշիշյանը։ Ռոբեր Քեշիշյանի զորակցության ուղերձը հրապարակել է Հայաստանի ազգային կինոկենտրոնը:

«Զորակցության ուղերձ, հղված Արցախի և Հայաստանի Հանրապետությունների հայ ժողովրդին:

Թանկագին հայրենակիցնե՛ր, Արցախի և Հայաստանի թանկագին քույրե՛ր, թանկագին եղբայրնե՛ր:

Սիրելի մարտիկնե՛ր:

Սեպտեմբերի 27-ի առավոտից սկսած Թուրքիան և Ադրբեջանը, թուրք-սիրիական, աֆղանական և պակիստանյան ջիհադականների ստորաբաժանումների աջակցությամբ պատերազմ են սանձազերծել Արցախի Հանրապետության և Հայաստանի Հանրապետության դեմ։

Արյան համը, հանցագործության համը, ատելության և ռասիզմի կոչերը ողողում են Թուրքիայի Նախագահներ Ռեջեփ Թայիփ Էրդողանի և Իլհամ Ալիևի բերանները: Նրանք 1915 թվականի ցեղասպանությունը կազմակերպած Թալեաթի, Էնվերի և Ջեմալ փաշայի եռապետության ժառանգորդներն են։ Նրանց մտադրությունները պարզ են։ Նրանք չեն էլ թաքցնում դա, նրանց մտադրությունն է՝ ավարտի հասցնել 1915 թվականի Հայոց ցեղասպանությունը, մեկընդմիշտ լուծել հայկական հարցը։ Նրանց ազգայնական, կրոնական ամբարտավանությունը և ինքնավստահությունը համեմատելի են միայն նրանց դաժանության հետ՝ ռմբակոծել Արցախի խաղաղ բնակչությանը, օգտագործելով ամենավատ զենքերը. կասետային ռումբեր, կասետային զինամթերք, մարդասպան անօդաչու թռչող սարքեր։ Նրանք այդ պատերազմը վերածում են մահացու խաղի մեր եղբայրների ու քույրերի համար։

Ճիշտ է, այդ խաղը նման չէ նախորդ խաղերին, բայց այն նույնքան մահաբեր և ահասարսուռ է, քան երբ 1915-1916 թվականներին երեկոն ընկնելուն պես մահվան ուղեկցորդ պահակախմբերի թուրք զինվորները ծիծաղում էին և խաղադրույքներ անում հայ մոր արգանդում ապագա երեխայի սեռը գուշակելու համար, նախքան նրա փորը կտրելը՝ որպեսզի ստուգեն, թե նրանցից ով է գրազը տարել։

Հիշե՛ք: Դուք սիրում էիք խաչել, նորածին մանուկներին նետել ձեր հրացանների սվինների վրա, գետերի թափանցիկ ջուրը վերածել հայկական արյան կարմիր հոսքի, գխատել ու կտրելու այն քահանաների ձեռքերը, ովքեր հրաժարվում էին իսլամ ընդունել։ Դուք այսօր էլ ձեզանից ներկայացնում եք իսլամի արժանապատվությունը նվաստացնող մի պատկեր։

Կատաղությամբ ու հիստերիայով պատված ձեր ուղեղները այն աստիճանի կուրացած են, որ դուք մտածում եք, որ կհաղթեք այդ պատերազմը, որպեսզի հնարավորինս լավ իրականացնեք այդ վերջին հանցագործությունը՝ վերացնեք հայերի վաղեմի հողերից նրանց յուրաքանչյուր հետք, մեր մեծ քաղաքակրթության յուրաքանչյուր հետք:

Ոչ, Արցախում և Հայաստանում նոր ցեղասպանություն չի լինի։ Ձեր առջև կանգնած է աշխարհի լավագույն բանակներից մեկը։ Բանակ, որը գերազանցում է ձեզ իր վճռականությամբ ու համոզմունքներով և որը զոհաբերության կգնա։ Բացառիկ հրամանատարության տակ գտնվող այս մարտական, խիզախ, հերոսական երիտասարդության թիկունքում՝ քաջության այս առաջին գծի հետևում կանգնած են այլ գծեր՝ Հայաստանի քաղաքացիական անձանց և սփյուռքահայերի գիծը։ Ես դրանցից եմ, պատրաստ մյուսների նման մարտի գնալու Արցախի լուսավոր հողը պաշտպանելու նպատակով։ Ես ուզում եմ հանգիստ վերապրել այն կախարդական պահերը, որոնք ունեցել եմ այնտեղ, զգալ, կրկին զբոսնել այս հիասքանչ լեռնային բնապատկերներով, որոնք պատված են ձյան շերտով ձմռանը, և կանաչում են ամռանը, որտեղ վայրի բնությունը մարդկանց հետ կապելով զգացվում է կյանքի շունչը:

Սա եղել են մեր լեռները, մեր գետերը, մեր հովիտները և սրանք միշտ էլ մերն են եղել: Սա մեր նախնիների հողն է, որը մենք երբեք չենք լքել։ Այս հողն Աստծո հողն է, նա այն վստահել է մեզ այն պահից ի վեր, երբ Նոյն իր յուրաինների հետ իջավ տապանից, որը հանգրվանել էր Արարատ լեռան՝ մեր Մասիսի վրա: Այս սուրբ հողը երբեք ձեզ չի պատկանել, այն մ.թ.ա. 3600 տարի առաջ հայկական հող է եղել։ Մարդկության պատմությունը սկիզբ չի առնում թյուրքական ցեղերի ոչԿովկաս, ոչ Մերձավոր Արևելք, ոչ էլ Հայաստան գալուց։ Հարցրե՛ք այդ մասին արաբ խալիֆներին, ովքեր համաձայնել են, որ հայ նախարարներն շարունակեն իրականացնել իրենց իշխանությունը Արցախի տարբեր հովիտներում։ Հարցրեք նրանց, թե արդյոք յոթերորդ և ութերորդ դարերում մեր հողերում չե՞ն տեսել փոքրագույն թուրքի, փոքրագույն թաթարի։ Դուք գիտեք, դրա պատասխանը: Նրանք այնտեղ չեն եղել՝ երբեք չեն եղել այնտեղ ։ Այնտեղ եղել են միայն հայերն:

Դուք ցանկանում եք, որ մենք ձեզ «վերադարձնենք» մեր հողերը, պարոնայք Էրդողան ու Ալիև։ Ձեզ հետ պատմությունը շրջվում է ոտից գլուխ: Հետևաբար, նախքան որևէ բան պահանջելը, սկսեք նրանից, որ անկեղծորեն ուսումնասիրեք ձեր իսկ խիղճը: Այսպիսով, սկսեք նրանից, որ վերադարձրեք Հունաստանին Կոստանդնուպոլիսը, Սուրբ Սոֆիան և Բյուզանդական կայսրության բոլոր հողերը: Բարի եղեք վերադարձնել Պոնտոսի հույներին, ասորա- քաղդեացիներին նրենց մշտական հողերը։ Վերջապես, վերադարձրե՛ք հայերին իրենց տարածքները, որոնք ձգվում են Վանա լճից մինչև Սևանա լիճ, սկսած հազար ու մի եկեղեցիների քաղաք Անիից։ Վերադարձե՛ք մեզ Կարսը, Արդահանը, հայկական Կիլիկիան… Չե՛ք կարող:
ՈՒրեմն դուք պետք է հասկանաք, որ մենք՝ առավել ևս, այլև չենք կարող մեր դեռ գոյություն ունեցող պատմական հողերից ոչ մի քառակուսի սանտիմետր ոչ կորցնել, ոչ էլ նվիրել ձեզ:

Մնացածը դուք գողացել եք մեզանից:

Սիրելի հայրենակիցներ, ուզում եմ ձեզ, ասել, որ ինչպես դուք բոլորդ, ես սգում եմ մեր երիտասարդ զինվորների, Կանանց ու Տղամարդկանց համար, ովքեր հերոսաբար զոհվել են թշնամու կրակի տակ։ Նրանց զոհաբերությունը մեր ժառանգությունն է։ Մենք պետք է պայքարենք Ղարաբաղի և Հայաստանի այս երիտասարդների ապագայի համար։ Ցույց տանք, որ մենք արժանի ենք նրանց զոհաբերությանը:

Թանկագին հայ երիտասարդնե՜ր, սիրելի մարտիկնե՜ր: Երբ այս պատերազմն ավարտվի, այս պատերազմը, որը մենք հաղթելու ենք, մենք կգնանք հիշատակելու մեր հերոսների զոհաբերությունը, մենք կգնանք երգելու, խմելու ու պարելու իրենց շիրիմների մոտ, նրանց կյանքերին հարություն տալու համար.. Այդ ժամանակ մենք նրանց կողքին կլինենք Արցախի մաքուր ու պարզ երկնքի տակ։

Դուք մեր սարերն եք, դուք մեր հովիտներն եք, դուք հայոց պատմության հիշողությունն ու մեծությունն եք՝ մեր հերոսները։

Եվ երբ իմ ֆիլմի առաջին պլանի համար ես հրահանգեմ. «մոտո՛ր», իմ մտքերը կլինեն ձեր մասին, ամբողջապես ձեր մասին:

Հայ ժողովուրդը, պարոնայք նախագահներ Էրդողան ու Ալիև, ձգտում է միայն մեկ բանի ՝ պատրաստել իրենց երեխաների խաղաղ ապագան իրենց մշտական հողում, առանց ատելության, առանց հարևանների հետ կոնֆլիկտների։ Ձեր կողմից ընտրած պատերազմի ճանապարհը ամենավատ ելքն է: Ամեն օր երկու կողմից էլ երիտասարդ զինվորներ են զոհվում և ինչո՞ւ։

Հուսով եմ, որ ձեր հետնորդներն այլ տեսակետ կունենան ապագայի վերաբերյալ, որ նրանք կհասկանան, որ Լեռնային Ղարաբաղի հայերն իրենք են ընտրել իրենց ճակատագիրը՝ ժողովուրդների ինքնորոշման իրավունքը: Նրանց կյանքի այդ անբաժանելի իրավունքը»։



Աղբյուր` Panorama.am
Share |

Լրահոս

13:38
Անի Քոչար. Այս տարի կյանքս լրիվ կինո էր, ես էլ լրիվ կինոյի աղջիկը
«Այս տարին ինձ համար շատ կորուստների տարի եղավ, թե՛ մարդկային, թե՛ նյութական և թե՛ առողջական: Բայց ի վերջո շատ բան ինձ հաջողվեց փրկել,...
Աղբյուր` Panorama.am
13:26
Անուշ Պողոսյան. Ստելը նորաձև է
Առողջության իրավունք ՀԿ-ի նախագահ Անուշ Պողոսյանը գրում է. «2024 թվականի դեկտեմբերի 13-ին Ազգային ժողովում, երբ քննարկվում էր...
Աղբյուր` Panorama.am
13:23
Արտառոց դեպք՝ Երևանում․ դուստրը նկատել է, որ իր հայրիկի գերեզմանի հողաթումբը չկա
 Երևանի բնակիչ Գոհար Սարգսյանն ահազանգել է՝ իր հայրիկի գերեզմանի տարածքի մի մասում կատարված ապօրինի շինարարություն է իրականացվում։...
Աղբյուր` Panorama.am
13:21
Բելառուսի նախագահական ընտրություններում Լուկաշենկոն 7-րդ անգամ գրանցվեց որպես թեկնածու
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն գրանցվել է որպես պետության ղեկավարի թեկնածու հաջորդ ընտրություններում, որոնք կկայանան 2025 թվականի...
Աղբյուր` Panorama.am
13:12
Բնապահպաններ. Սև ծովի ափին սատկած դելֆինների կոկորդում արյուն և փրփուր է հայտնաբերվել
Սև ծովի ափին դելֆինների զանգվածային անկում է գրանցվել լցանավերի վթարի պատճառով նավթի արտահոսքից հետո: Երկու դելֆինների դիակները զննելուց հետո...
Աղբյուր` Panorama.am
13:00
«Տրանսգենդերային խելագարությանը» ԱՄՆ-ում վերջ կդրվի. Թրամփ
ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ 2025 թվականի հունվարին՝ պետության ղեկավարի պաշտոնը ստանձնելու օրը, վերջ կտա...
Աղբյուր` Panorama.am
12:26
Ռադիոնովա. Այս պահին Պետրոսյանը Ռուսաստանի ամենաուժեղ գեղասահորդուհին է
Անցած շաբաթ կայացել է Ռուսաստանի գեղասահքի առաջնությունը։ Այն անցկացվել է Օմսկում։ Կանանց մենասահքի մրցումներում հաղթող է ճանաչվել Ադելիա...
Աղբյուր` Panorama.am
12:23
Գնդեվազի Սբ Աստվածածին եկեղեցին վերականգնվում է
Ավարտվել են Վայոց ձորի մարզի Գնդեվազի Սբ Աստվածածին եկեղեցու որմնանկարի ամրակայման և վերականգնման աշխատանքները: ԿԳՄՍՆ հասարակայնության հետ...
Աղբյուր` Panorama.am
12:15
Երևանում օդում փոշու քանակությունը նոյեմբերին սահմանային թուլատրելին գերազանցել են 1.8 անգամ, իսկ դեկտեմբերին՝ 3.4 անգամ։ Սիրարփի Հայկազյան
«Համաձայն օդի որակի ինդեքսի, օդի որակի արժեքները բաժանվում են 6  խմբի՝ լավ, չափավոր, անառողջ զգալի խմբերի համար,անառողջ, շատ անառողջ,...
Աղբյուր` Panorama.am
11:56
ԱՄՆ-ում Սուրբ Ծննդյան շոուի ժամանակ դրոնները բախվել են և ընկել մարդկանց վրա
ԱՄՆ-ում Սուրբ Ծննդյան շոուի ժամանակ երկնքում բախվել են մի քանի դրոններ և ընկել մարդկանց բազմության մեջ։ Կան տուժածներ։  Այս մասին հայտնել է...
Աղբյուր` Panorama.am
11:34
Պլանային ջրանջատում Արարատի մարզում դեկտեմբերի 24/25-ին
«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ պլանային աշխատանքներով պայմանավորված, ս.թ...
Աղբյուր` Panorama.am
11:29
Հանցավոր խումբը կեղծ լիազորագրերի օգտագործմամբ Երևանում կատարել է 18 անշարժ գույքի հափշտակություն
Քննչական կոմիտեի հատուկ կարևորության գործերով քննության գլխավոր վարչությունում քննվող քրեական վարույթով առերևույթ փաստական տվյալներ են ձեռք...
Աղբյուր` Panorama.am
11:26
Transport.yerevan.am միասնական տոմսային համակարգում քաղաքացին կարող է ընտրել տոմսային փաթեթը
«Հունվարի 1-ից անցնում ենք տրանսպորտի տոմսային համակարգի բացառապես անկանխիկ վճարումներին»,-Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական...
Աղբյուր` Panorama.am
11:24
Գերմանիայում ավելանում են միգրանտների դեմ տրամադրությունները
Գերմանական Մագդեբուրգ քաղաքի կենտրոնում ամանորյա տոնվաճառի փակ կրպակներն են՝ շրջափապատված ոստիկաններով։  Մինչ դատաբժշկական փորձագիտական...
Աղբյուր` Panorama.am
11:23
Հայ արտիստները «Մարդուկ-ջարդուկը» բալետը ներկայացնում են եվրոպացի հանդիսատեսին
Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի բեմում «Մարդուկ-ջարդուկը» բալետի ցուցադրությունից հետո...
Աղբյուր` Panorama.am
11:08
Մաhաgել է ակնաբուժության պրոֆեսոր Ալեքսանդր Մալայանը
Կյանքից հեռացել է ակնաբուժության պրոֆեսոր, Ս.Վ. Մալայանի անվան ակնաբուժական կենտրոնի հիմնադիր Ալեքսանդր Մալայանը: Լուրը հայտնում են ԵՊԲՀ ռեկտոր...
Աղբյուր` Panorama.am
10:49
Ինձ Նոր տարվա «վատ նվեր արվեց». Ավինյանը՝ իր համար 7 մլն 650 հազ դրամի ավիատոմս գնելու մասին
«Վերջերս ԱՄՆ կատարած այցից հետո տեղեկացա, թե ինչ գնով են ձեռք բերվել ինձ համար նախատեսված տոմսերը։ Անկեղծ ասած, ես ինքս էլ մի փոքր ապշած...
Աղբյուր` Panorama.am
10:47
Որպես անհետ կորած որոնվող 54-ամյա տղամարդը ներկայացել է նախաքննական մարմին
Նոյեմբերի 29-ին հաղորդվել էր 1970 թ. ծնված Կարեն Զալյանի անհետ կորելու մասին: Ոստիկանությունից հայտնում են, որ քրեական ոստիկանության...
Աղբյուր` Panorama.am
10:35
Տասնյակ հազարավոր սերբեր բողոքում են նախագահ Ալեքսանդր Վուչիչի դեմ
Սերբիայի մայրաքաղաք Բելգրադում տասնյակ հազարավոր մարդիկ կիրակի կրկին ցույցի էին դուրս եկել։ Նրանք իրենց վրդովմունքն են հայտնում նոյեմբերի 1-ին...
Աղբյուր` Panorama.am
10:32
Վիտամին D-ի ավելցուկը ավելի վտանգավոր է, քան պակասը. Մանկաբույժ
Վիտամին D-ի հիմնական աղբյուրը ֆոտոբիոսինթեզն է մաշկում` արևի ուլտրամանուշակագույն ճառագայթների ազդեցությամբ: Առանց արևի ուլտրամանուշակայուն...
Աղբյուր` Panorama.am
10:03
Դեկտեմբերի 23-ին փոխանակման կետերում դոլարի, ռուբլու և եվրոյի փոխարժեքներն աճել են
ՀՀ բանկերում այսօր՝ դեկտեմբերի 23-ին ժամը 09:00-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում  է 391.77 դրամ՝ նախորդ օրվա վերջի...
Աղբյուր` Panorama.am
09:36
Զուրաբիշվիլին 7 օր ժամանակ է տվել Վրաստանի կառավարությանն ու Իվանիշվիլիին
Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին Թբիլիսիում խորհրդարանի շենքի մոտ բողոքի ցույցի ժամանակ իշխանություններին և անձամբ իշխող «Վրացական...
Աղբյուր` Panorama.am
09:27
Անիի տարածաշրջանում մառախուղ է, տեսանելությունը՝ 20 մետր
Դեկտեմբերի 23-ին՝ ժամը 09.00-ի դրությամբ, Սպիտակի ոլորաններում տեղ-տեղ մերկասառույց է։ Անիի տարածաշրջանում մառախուղ է, տեսանելությունը՝ 20 մետր։...
Աղբյուր` Panorama.am
09:24
Մինչ ՀՀ իշխանությունն ինքնաարդարացումների և խոստումների շռայլման փուլում է, Ադրբեջանը մասշտաբային վերազինման է. Աբրահամյան
«Ադրբեջանի և Թուրքիայի պաշտպանական գերատեսչությունների ինտենսիվ փոխայցերը տարբեր շարժառիթներ ունեն, սակայն առաջին հերթին ադրբեջանական...
Աղբյուր` Panorama.am
09:19
Ճշմարտnւթյnւնը մեկն է՝ Արցախը հանձնել է Նիկnլը իր nւuապարկերի և Արցախի իր արբանյակների օգնությամբ. Մետաքսե Հակոբյան
«Նիկոլն ու իր ուսապարկերը 7 երգ գիտեն 7-ն էլ Արցախի Հանրապետության իրենց կողմից հանձնումը քոչվորներին արցախցիների վրա բարդելու մասին...
Աղբյուր` Panorama.am
08:41
Այսօր տեղումներ չեն լինի
Երևան քաղաքում դեկտեմբեր 23-ին, 25-27-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ 24-ի գիշերը հնարավոր է թույլ ձյուն Հանրապետության տարածքում...
Աղբյուր` Panorama.am
08:36
Այսօր բազմաթիվ հասցեներում հոսանքազրկումներ են սպասվում
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 23-ին պլանային նորոգման աշխատանքներ...
Աղբյուր` Panorama.am
08:23
Այս համատեքստում ես գործել եմ մի մեծ սխալ. Փաշինյան
«1994 թվականից ի վեր, այսինքն հրադադարից հետո, մեկնարկի պահից՝ բանակցային գործընթացը եղել է Լեռնային Ղարաբաղը Ադրբեջանի կազմ վերադարձնելու...
Աղբյուր` Panorama.am
08:20
Հրդեհ՝ Վանաձորում
Դեկտեմբերի 22-ին, ժամը 23։00-ին Լոռու մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Վանաձոր քաղաքի...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան
12:25 21/12/2024

Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}