Քաղաքական 23:55 13/10/2020 Տարածաշրջան

Սասունյան. Ադրբեջանը չի վերցնում իր զինվորների դիակները. Արցախում շարունակվում է խաղաղ բնակչության հրետակոծումը

Ադրբեջանն ու Թուրքիան շարունակում են պնդել, որ իրենք չեն ընդունի հրադադարը, քանի դեռ հայկական զինված ուժերը դուրս չեն բերվել Արցախից: Այլ կերպ ասած, նրանք ցանկանում են վերագրավել Արցախը և վերացնել հայկական ներկայությունը:

Կողքից Թուրքիան շարունակ յուղ է լցնում կրակի վրա՝ շեշտելով, որ Արցախի դեմ պատերազմը չպետք է դադարի, մինչև հայերը հողերը չվերադարձնեն Ադրբեջանին: Այնուամենայնիվ, երբ ադրբեջանցիների և ջիհադիստ ահաբեկիչների կորուստներն աճեցին, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն սկսեց մեղմել իր դիրքորոշումը՝ անցած ուրբաթ հայտարարելով, որ «Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման սկզբունքները, որոնք առաջ են քաշվել ԱՄՆ-ի, Ռուսաստանի և Ֆրանսիայի կողմից, պետք է հիմք հանդիսանան կարգավորման համար»:

Նույն օրը, Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հրավերով Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի արտգործնախարարներն ավելի քան տասը ժամ տևողությամբ հանդիպում ունեցան Մոսկվայում և պայմանավորվեցին հումանիտար հրադադարի մասին, որն սկսվեց հոկտեմբերի 11-ին, ժամը 12-ին (տեղական ժամանակով)՝ ռազմագերիների փոխանակման և սպանված զինվորների դիակները հավաքելու նպատակով։ Իսլամական օրենքի համաձայն՝ թաղման արարողությունը պետք է անցկացվի մարդու մահվանից հետո 24 ժամվա ընթացքում:

Սակայն, զարմանալի չէ, որ Ալիևն ու Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը մտադիր չէին պահպանել հրադադարի ռեժիմը: Հրադադարն սկսելուց մի քանի րոպե անց Ադրբեջանը շարունակեց քաղաքացիական և ռազմական թիրախների հրետակոծումը: Ալիևը հարգանք չցուցաբերեց զոհվածների և նրանց սգավոր ընտանիքների նկատմամբ՝ հրաժարվելով միջոցներ ձեռնարկել զոհված ադրբեջանցի զինվորների դիակները հավաքելու համար: Նա նաև հարգանք չդրսևորեց իսլամական թաղման սեղմ ժամանակացույցի նկատմամբ, քանի որ բարեպաշտ մահմեդական չէ:
Իրական պատճառը, որ Ալիևը ձևացնում էր, թե համաձայն է հրադադարին, այն  էր, որ ուզում էր դա որպես քող օգտագործել իր ջախջախված զինված ուժերը վերախմբավորելու և Իսրայելից նոր զինտեխնիկա տեղափոխելու համար։ Միևնույն ժամանակ, Թուրքիան շարունակում էր Սիրիայից ավելի շատ ահաբեկչական վարձկաններ հավաքագրել, քանի որ հայերը նրանց անընդհատ ոչնչացնում էին ռազմի դաշտում:

Ադրբեջանի և Թուրքիայի կողմից հրադադարի ռեժիմի բացահայտ խախտումները պետք է վերջապես Պուտինին արթնացնեն նիրհից։ Այս վարձկանների տեղափոխումը Ադրբեջան չի բխում ոչ միայն Հայաստանի և Արցախի շահերից, այլ որ ավելի կարևոր է` Ռուսաստանի ազգային շահերի դեմ է: Եթե Պուտինը չի մտածում հայերի սպանությունների մասին, ապա նա պետք է հոգ տանի ապագա ահաբեկչական գործողությունների մասին այն վարձկանների կողմից, որոնք Սիրիայում կռվում էին ռուսական ուժերի դեմ: Հայաստանն ու Արցախը մեծ օգուտ են բերում Ռուսաստանին՝ վերացնելով հարյուրավոր իսլամիստ ջիհադիստների, որոնք սպառնալիք էին Սիրիայում և, հնարավոր է՝ Ռուսաստանում: Այս վարձկանները չէին կարող լավ կռվել Արցախի դեմ, քանի որ նրանք մարզված զինվորներ չեն, բայց ունակ են ահաբեկչական ինքնասպանություններ իրականացնել և պայթեցնել քաղաքացիական թիրախներ Ռուսաստանի քաղաքներում:

Ավելին, Պուտինը պետք է իրեն վատ զգա, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև իր կողմից կնքված հրադադարը չի հարգվում Ալիևի և Էրդողանի կողմից: Սա վերջապես կարող է ստիպել Պուտինին ավելի վճռական միջոցներ ձեռնարկել ինչպես Ադրբեջանի, այնպես էլ Թուրքիայի դեմ: Հակառակ դեպքում Ռուսաստանը սեփական հեղինակության անկում կունենա։
Ռուսաստանը նաև պետք է հարգի ՀԱՊԿ-ի (Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպություն) շրջանակում իր ստանձնած պարտավորությունը Հայաստանի նկատմամբ: Այն պետք է պաշտպանի Հայաստանի սահմանները, քանի որ Ադրբեջանը բազմիցս հրետակոծել է խաղաղ բնակչությանը Հայաստանի ներսում:

Այս իսլամիստ ահաբեկիչներով առավել քան մտահոգված է Իրանը, որը նրանց դեմ պայքարում է Սիրիայում: Իրանի սահմանին հազարավոր ահաբեկիչներ ունենալը լուրջ վտանգ է ներկայացնում: Իրանի նախագահ Հասան Ռոհանին բազմիցս նախազգուշացրել է Ադրբեջանին և Թուրքիային այդ վարձկաններին Իրանի սահմանին հարող շրջաններ տեղափոխելու մասին: Ռոհանին նույնիսկ խոսել է Պուտինի հետ այս սպառնալիքի մասին:

Եթե այս վտանգը շարունակվի, հնարավոր է Իրանը ստիպված լինի ռազմական գործողություններ ձեռնարկել այդ օտարերկրյա ահաբեկիչների դեմ ՝ սեփական սահմանները պաշտպանելու համար:
Մի բան, որ մնում է զարմանալի, մարտում հայկական ուժերի քաղաքավարի և քաղաքակիրթ արձագանքն է: Ադրբեջանը շարունակում է ամեն օր հրետակոծել Արցախի մայրաքաղաք Ստեփանակերտի խաղաղ բնակչությանը՝ պատճառելով տասնյակ զոհեր և վիրավորներ, ինչպես հրադադարից առաջ, այնպես էլ դրանից հետո:

Սակայն անհասկանալի է, թե ինչու են հայկական ուժերը դրա դիմաց զերծ մնում ադրբեջանական քաղաքներն ու գյուղերը հրետակոծելուց: Բացառություն էր միայն հայկական կողմից Ադրբեջանի Գյանջայի (Գանձակ) օդանավակայանի հրետակոծումը, որտեղ տեղակայված են ադրբեջանական և թուրքական օդուժի ինքնաթիռները:

Հայերը բոլոր իրավունքներն ունեն պատասխանելու ադրբեջանական թիրախներին: Սա պատերազմ է: Երբ թշնամին չի հարգում միջազգային իրավունքը և բազմիցս ռազմական հանցագործություններ է կատարում, ապա Ալիևը պետք է հասկանա, որ հայերը պատասխան հարված կհասցնեն այնքան ժամանակ, քանի դեռ նա չի դադարեցրել թիրախավորել հայ խաղաղ բնակչությանը: Նույնիսկ Շուշիի Ղազանչեցոց պատմական տաճարն է հայտնվել ադրբեջանական հրթիռակոծության տակ, որը մեծ վնաս է հասցրել այս սրբատեղիին։ Քանի դեռ չեն դադարում ադրբեջանական նման բարբարոսական հարձակումները, Հայաստանը պետք է պատասխան հարված հասցնի ադրբեջանական բոլոր թիրախներին, մասնավորապես՝ Ադրբեջանի նավթամուղին:

Ես շատ ուրախ էի, որ հոկտեմբերի 11-ին Լոս Անջելեսի հայ համայնքը զանգվածային բողոքի ցույց կազմակերպեց Թուրքիայի հյուպատոսարանի դիմաց: Պետք է ճնշում գործադրել Թուրքիայի խելագար ղեկավար Էրդողանի վրա՝ հայ ժողովրդի նկատմամբ ցեղասպանության շարունակումը դադարեցնելու համար: Աշխարհի բոլոր հայ համայնքները պետք է նման ցույցեր կազմակերպեն Թուրքիայի հյուպատոսությունների և դեսպանատների դիմաց և պահանջեն, որ բոլոր կառավարությունները ճնշեն Թուրքիայի վրա՝ դադարեցնելու իր մասնակցությունը պատերազմին և ահաբեկչական վարձկանների հավաքագրմանը:

Պատերազմը միավորել է ամբողջ աշխարհի տասը միլիոն հայերին, որոնք պատրաստ են աջակցել իրենց հայրենիքին ընդդեմ համաթուրքական հարձակման, որը շատ ավելի չարագույժ է, քան կորոնավիրուսի համաճարակը: Պետք է ամեն ինչ անել, որպեսզի չեղյալ համարվի Էրդողանի՝ իր քիթը Արցախյան հակամարտության մեջ խոթելու փորձը: Հակառակ Թուրքիայի ԱԳՆ հայտարարությանը՝ Թուրքիան չպետք է մասնակցություն ունենա ոչ պատերազմական գոտում, ոչ էլ բանակցությունների սեղանի շուրջ:

Նույնքան կարևոր է, որ տարբեր երկրներում բողոքի ցույցեր անցկացվեն Իսրայելի հյուպատոսությունների և դեսպանատների առջև, քանի որ Իսրայելը վաճառել և շարունակաբար վաճառում է միլիարդավոր դոլարների մահացու ժամանակակից անօդաչու թռչող սարքեր և հրթիռներ՝ սպանելով ու խեղելով հարյուրավոր անմեղ հայ տղամարդկանց, կանանց և երեխաների: Ֆեյսբուքում տարածված հայտարարությունը ճիշտ է նկարագրում այս խելահեղ իրավիճակը. «ցեղասպանության մեջ մեղավորների թոռները սպանում են ցեղասպանությունը վերապրածների թոռներին՝ Հոլոքոստը վերապրածների թոռների տրամադրած զենքով»: 

Անցյալ շաբաթ Իսրայելի հայտնի մտավորականների մի խումբ հանդես եկավ համատեղ հայտարարությամբ՝ կոչ անելով Իսրայելին «անհապաղ դադարեցնել զենքի վաճառքը Ադրբեջանին… որը հիմնականում ուղղված է մի ժողովրդի դեմ, որը քսաներորդ դարում հրեա ժողովրդի նման ցեղասպանության է ենթարկվել: Մենք կոչ ենք անում մյուս իսրայելցիներին իրենց ձայնը բարձրացնել այս կարևոր խնդրի վերաբերյալ»։ Ես ուրախ եմ, որ ստորագրողների թվում են պրոֆեսորներ Յաիր Աուրոնը, Իսրայել Չարնին և Մայքլ Սթոունը, որոնք մշտապես պաշտպանել են Հայոց ցեղասպանության մասին ճշմարտությունը և կոչ արել այն ճանաչել Իսրայելի կառավարության կողմից:

Քանի որ Ռուսաստանի կառավարությունը չի կարողացել վճռական գործողություններ ձեռնարկել Ադրբեջանի և Թուրքիայի դեմ, ես առաջարկում եմ բողոքի ցույցեր կազմակերպել Ռուսաստանի հյուպատոսությունների և դեսպանատների առջև տարբեր երկրներում, մասնավորապես Երևանում և Մոսկվայում՝ ցույց տալու նախագահ Պուտինին, որ այս պատերազմում իր անգործությունը հանգեցնում է նրան, որ ամենուր հայերը կորցնում են իրենց համակրանքը Ռուսաստանի և նրա կառավարության նկատմամբ
:
Վերջապես, Արցախի և Հայաստանի կառավարությունները աշխարհի բոլոր երկրներին կոչ են արել ճանաչել Արցախի Հանրապետության անկախությունը: Սա շատ զգայուն թեմա է՝ հեռուն գնացող հետևանքներով։ Այնուամենայնիվ, հաշվի առնելով այս ողբերգական հանգամանքները, հայ ժողովրդին այլ բան չի մնում, քան դիմել նման միջոցի՝ որպես արձագանք արցախահայության ոչնչացման ադրբեջանական և թուրքական փորձերի: Արցախի անկախության ճանաչումը համարժեք պատասխան կլինի Ադրբեջանի և Թուրքիայի ռազմական հանցագործություններին:

Սակայն առաջին քայլը պետք է լինի Հայաստանի Հանրապետության կողմից Արցախի Հանրապետության ճանաչումը: Հակառակ դեպքում, երբ հայերը դիմեն օտարերկրյա ղեկավարներին, նրանց կասեն, թե ինչու պետք է առաջինը իրենք ճանաչեն Արցախը, քանի դեռ Հայաստանն ինքը դա չի արել․․․

Հարութ Սասունյան
«Կալիֆորնիա Կուրիեր» թերթի հրատարակիչ և խմբագիր

www.TheCaliforniaCourier.com
Թարգմանությունը՝ Ռուզաննա Ավագյանի

 



Աղբյուր` Panorama.am
Share |

Հարակից հրապարակումներ`

Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

23:20
Ադրբեջանը ցանկանում է վերադարձնել Փարիզի 2024 թվականի օլիմպիական մեդալները
Ադրբեջանի օլիմպիական կոմիտեն դիմել է Միջազգային օլիմպիական կոմիտեին (ՄՕԿ)՝ 2024 թվականի օլիմպիական մրցանակները վերադարձնելու խնդրանքով։ Այս...
Աղբյուր` Panorama.am
22:22
Արցախից բռնագաղթած ընտանիքներին արդեն իսկ տրամադրվել է բնակարանի 502 հավաստագիր
ՏԿԵ նախարարությունից հայտնում են, որ տեղի է  ունեցել նախարարին կից Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածների աջակցման հարցերով ձևավորված...
Աղբյուր` Panorama.am
22:02
Նիկոլ Փաշինյանը ԱՄՆ-ում կմասնակցի «Ազգային աղոթքի նախաճաշին». Նազելի Բաղդասարյան
Նիկոլ Փաշինյանի մամուլի քարտուղար Նազելի Բաղդասարյանը ֆեյսբուքի իր էջի գրառմամբ հայտնում է. «Փետրվարի սկզբին նախատեսվում է Հայաստանի...
Աղբյուր` Panorama.am
21:51
Թրամփը հայտարարել է, որ Ուկրաինան պատրաստ է բանակցություններ վարել կարգավորման շուրջ
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Ուկրաինան պատրաստ է Ռուսաստանի հետ հակամարտությունը լուծելու բանակցությունների և համաձայնության։...
Աղբյուր` Panorama.am
21:28
Խոշոր ավտովթարի ժամանակ «BMW»-ն արմատից տապալել է ծառը, ապա կոտրել էլեկտրասյունը
 Հունվարի 23-ին, ժամը 18:20-ի սահմաններում «BMW» մակնիշի ավտոմեքենան Մասիս քաղաքի Երևանյան փողոցում դեռևս անհայտ...
Աղբյուր` Panorama.am
21:11
2025 թվականի փետրվարի 1-ից Երևանի հասարակական տրանսպորտից օգտվելիս վճարման համակարգը դառնում է ավելի հարմար. Տիգրան Ավինյան
Երևանի քաղասքապետ Տիգրան Ավինյանը ֆեյսբուքի իր էջում իրազեկող տեսանյութ է հրապարակել և գրել. «Սիրելի՛ քաղաքացիներ, 2025 թվականի...
Աղբյուր` Panorama.am
21:01
Կարեն Կարագուլյանի և Վաչե Թովմասյանի մասնակցությամբ «Անորա» ֆիլմը ներառվել է «Օսկար»-ի հավակնորդների ցանկում
Հայ դերասաններ Կարեն Կարագուլյանի, Վաչե Թովմասյանի մասնակցությամբ  ամերիկացի հայտնի ռեժիսոր Շոն Բեյքերի «Anora»  ֆիլմը...
Աղբյուր` Panorama.am
20:59
Ուրախ եմ, որ ստացվեց հաղթել․ միջազգային գրոսմայստեր Ռոբերտ Հովհաննիսյան
Ինձ համար շատ լավ սկսվեց առաջնությունը:Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց միջազգային գրոսմայստեր, Հայաստանի եռակի չեմպիոն Ռոբերտ...
Աղբյուր` Panorama.am
20:41
Սոցիալական ցանցերում խոսքի ազատության սահմանափակումն ավելի շատ վնաս կհասցնի մեր հասարակություններին․ Ֆինլանդիայի Էդուսկունտայի խոսնակ
 Ալեն Սիմոնյանի հրավերով Հայաստանում են Հյուսիսային Եվրոպա-Բալթյան երկրներ համագործակցության ձևաչափի (Nordic-Baltic Eight) խորհրդարանների...
Աղբյուր` Panorama.am
20:24
Թուրքիայի հետ բանակցությունները դեռևս զգալի արդյունքներ չեն տվել․ Միրզոյան
Ելույթով հանդես է եկել ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը: Նա հավաստիացրել է, որ մեր երկիրը հանձն է առել փնտրելու նոր...
Աղբյուր` Panorama.am
20:15
Վաճառված է. ԱՄՆ-ն օտարել է Խաչատրյանների բռնագանձված առանձնատունը
«Հետքը» գրում է․ «Ֆինանսների նախկին նախարար Գագիկ Խաչատրյանի որդիների ամերիկյան առանձնատունը, ի վերջո, վաճառվեց: Ամերիկյան...
Աղբյուր` Panorama.am
20:00
Հուսով ենք ՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև կստորագրվի խաղաղության պայմանագիր․ Լատվիայի Սայեմայի խոսնակ
 Մեծ հաճույք է այցելել Հայաստան և տեսնել Հայաստանի հյուրընկալությունը։ Այս մասին  ՀՀ ԱԺ նախագահի և Հյուսիսային Եվրոպա-Բալթյան երկրների...
Աղբյուր` Panorama.am
19:44
Ադրբեջանի նկատմամբ պատժամիջոցներին վերաբերող հարցը հետաքրքիր առաջարկություն է, կներկայացնեմ Շվեդիայում․ Շվեդիայի Ռիկսդագի փոխխոսնակ
«Շվեդիայում մշտապես մտահոգված ենք, երբ երկրների ղեկավարները այլ երներների ղեկավարներին բուլինգի են ենթարկում։ Շվեդիայում  կարծում են,...
Աղբյուր` Panorama.am
19:15
ԱՄՆ-ի կողմից օտարերկրյա բոլոր աջակցության ծրագրերի 90 օրով սառեցումը վերաբերում է նաև Հայաստանին․ Ավետիսյան
Հանրային կառավարման փորձագետ Հովհաննես Ավետիսյանը գրում է.  «ԱՄՆ նախագահ Տրամփն իր առաջին իսկ պաշտոնավարման օրը բազմաթիվ...
Աղբյուր` Panorama.am
19:03
Քննարկվել են Հայաստան-ՆԱՏՕ փոխգործակցության զարգացման հնարավորությունները
Նիկոլ Փաշինյանը Դավոսի Համաշխարհային տնտեսական ֆորումի շրջանակում հանդիպում է ունեցել ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռուտտեի հետ։Այս մասին...
Աղբյուր` Panorama.am
18:52
Առողջապահության ոլորտը տվել են երեխաների, նրանք էլ ռուբիկ/կուբիկ են խաղում․ Ծաղիկ Վարդանյան
«Առողջության իրավունք» իրավապաշտպան ՀԿ համանախագահ Ծաղիկ Վարդանյանը գրում է․ «Պետական պատվերով բուժումը սկսվե՞լ է...
Աղբյուր` Panorama.am
18:40
Տավուշում 32 դպրոցների շենքեր կարիք ունեն հրատապ նորոգման
Տավուշի մարզից լրագրող Ոսկան Սարգսյանը գրում է․ «Տավուշում 32 դպրոցների շենքեր կարիք ունեն հրատապ նորոգման Տավուշի մարզպետարանի...
Աղբյուր` Panorama.am
18:27
«Արմավիր» ՔԿՀ-ում կալանավորված անձը կոշիկի մեջ թաքցրել էր թմրամիջոց
Քրեակատարողական ծառայության կենտրոնական մարմնի օպերատիվ վարչության «Արմավիր» տարածքային բաժնում ստացվել էին տեղեկություններ այն...
Աղբյուր` Panorama.am
18:15
Խոսքը միայն հայերի մասին չէ. սա պայքար է համընդհանուր մարդու իրավունքների համար. Ռուբեն Վարդանյանի միջազգային փաստաբան
Ռուբեն Վարդանյանի միջազգային իրավապաշտպան Ջարեդ Գենսերը The Armenian Report-ի հետ բացառիկ հարցազրույցում  իր պաշտպանյալին և ...
Աղբյուր` Panorama.am
18:09
Սիրիայի նոր իշխանությունները չեն բացառել քրդական ուժերի դեմ ռազմական գործողությունները
Սիրիայի նոր ղեկավարության կողմից պաշտպանության նախարար նշանակված Աբու Քասրան չի բացառել Թուրքիայի հետ համակարգման միջոցով ռազմական...
Աղբյուր` Panorama.am
18:00
Կոլաբորացիոնիստ լինելը ձեր ընտրությունն է. Լիլիթ Գալստյան
«ՔՊ վերնախավում կարծես ազգային ուրացման տեքստերի մրցույթ է հայտարարված։  Տպավորություն է, թե քնում են ու մտածում, էլ ինչ անեն ու...
Աղբյուր` Panorama.am
17:55
Հայաստան-Թուրքիա կարգավորման գործընթացում մեծ առաջընթաց չենք տեսնում, դրա մեղքը մերը չէ. Ռուբինյան
«Հայաստան-Թուրքիա  կարգավորման գործընթացը փակուղու մեջ չէ, բայց փաստ է, որ մեծ առաջընթաց չենք տեսնում, դրա մեղքը մերը չէ»,-...
Աղբյուր` Panorama.am
17:44
Դեպի ԵՄ ապրանքների արտահանումը մաքսատուրքից ազատելու որոշումը քաղաքական քայլ է. Աղասի Թավադյան
Կառավարությունը վերջին նիստում ընդունեց ծրագիր, որով մինչև 2026 թվականի դեկտեմբերի 31-ը այն ընկերություններին, որոնք արտահանում են ԵՄ 27 երկրներ...
Աղբյուր` Panorama.am
17:26
Կոյուղաջրերը լցվում են շենքի նկուղ, «Վեոլիա ջուր»-ը՝ թաղապետարանի վրա է գցում խնդրի լուծումը, թաղապետարանը՝ Վեոլիա ջրի
Հակահիգիենիկ ու սարսափելի վիճակ է ստեղծվել Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի Անդրանիկ փողոցի 77 հասցեի շենքի առաջին մուտքում։ Արդեն երկու շաբաթ...
Աղբյուր` Panorama.am
17:22
Արման Ծառուկյան. Մախաչևի հետ մենամարտից առաջ մեջքիս ցավից չէի կարողանում շարժվել
Խառը մենամարտերի (MMA) մարտիկ Արման Ծառուկյանը, ով հանդես է գալիս Հայաստանի դրոշի ներքո, Jaxxon Podcast-ին տված հարցազրույցում ասել է, որ ...
Աղբյուր` Panorama.am
17:02
Երևանում մրգի կրպակից գողություն են կատարել, ապա հրկիզել այն
Ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն հունվարի 22-ին հաղորդում է ստացվել, որ Արշակունյաց պողոտայում կրպակ է այրվում։ ՆԳՆ ոստիկանության...
Աղբյուր` Panorama.am
16:52
Ժամանակավորապես կդադարեցվի Մաշտոցի պողատա-Ամիրյան փողոց խաչմերուկից մինչև «Փակ շուկա» ընկած ճանապարհահատվածի երթևեկությունը
Երևան քաղաքում ամանորյա տոնական ձևավորման ապամոնտաժման աշխատանքներով պայմանավորված՝ ս.թ. հունվարի 23-ին՝ ժամը 24:00-ից մինչև հունվարի 24-ը՝ ժամը...
Աղբյուր` Panorama.am
16:46
Ադրբեջանին առաջարկել ենք փոխընդունելի լուծումներ, մինչ այս պահը պատասխան հայկական կողմը չունի. Սիմոնյան
«Չնայած անվտանգության մարտահրավերներին՝ Հայաստանն այսօր ուղիներ է փնտրում հարևանների հետ հարաբերությունները կարգավորելու և տարածաշրջանում...
Աղբյուր` Panorama.am
16:15
Իմ դեմ կեղտոտ ու ճղճիմ արշավ են սկսել. Արտակ Բեգլարյան
Կրկին հրապարակավ ասում եմ, որ ԴՈՒՔ ՍՈՒՏԱՍԱՆ ԵՔ ԵՒ ՈՉ ՄԻԱՅՆ...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Ուզում են երկիրը Հյուսիսային Կորեա սարքեն, մենք էլ դառնանք իրենց համբալները. Բողոքի ակցիա
13:44 23/01/2025

Ուզում են երկիրը Հյուսիսային Կորեա սարքեն, մենք էլ դառնանք իրենց համբալները. Բողոքի ակցիա

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}