Փաստաբան. ՄԻՊ-ը Ծառուկյանի հարցով դիմել է գlխավոր դատախազին
ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի փաստաբան Երեմ Սարգսյանը տեղեկացնում է, որ ԱԱԾ-ում քննվող քրեական գործով Գագիկ Ծառուկյանի նկատմամբ իրականացվող ակնհայտ անօրինականությունների վերաբերյալ նրա պաշտպանական խումբը տեղեկացրել է նաև ՀՀ մարդու իրավունքների պաշտպանին։
Սարգսյանի փոխանցմամբ, Մարդու իրավունքների պաշտպանը այցելել է ՀՀ ԱՆ «Երևան-Կենտրոն» քրեակատարողական հիմնարկ և տեսակցել Գագիկ Ծառուկյանին, որից հետո բարձրաձայնված անօրինականությունների կապակցությամբ գրավոր դիմել է ՀՀ գլխավոր դատախազին, որպեսզի օրենքով դատախազությանը վերապահված իրավասության շրջանակում քննարկման առարկա դարձվեն գրության մեջ ներկայացված բոլոր հանգամանքները, այդ թվում՝ ընտրված խափանման միջոցի հիմնավորվածության հարցը։
ՀՀ գլխավոր դատախազությունից դեռևս պատասխան չի ստացվել։
Հարակից հրապարակումներ`
- «Հայրենիք». Գագիկ Ծառուկյանը շինծու մեղադրանքով շարունակում է մնալ բանտարկված
- Գագիկ Ծառուկյան. Անհրաժեշտ է դիվանագիտական բոլոր խողովակներն օգտագործելով անհապաղ հասնել կրակի դադարեցմանը
- Ծառուկյանի փաստաբան. «Մարտիրոսյան Մնացը վկա՝ հավատում եմ»
- Գագիկ Ծառուկյանը կմնա կալանավորված
- Ծառուկյանի կալանքի որոշումը պիտի չեղարկվի. բոլորս պատկերացնում ենք նրա ազդեցությունն արտաքին ճակատում. Աբովյան
- 13 կուսակցություն դիմել է գլխավոր դատախազին՝ Ծառուկյանի խափանման միջոցը փոխելու հարցով
- Վերաքննիչը քննում է Գագիկ Ծառուկյանի կալանավորման դեմ պաշտպանների բողոքը
- ԲՀԿ. Գագիկ Ծառուկյանն այլևս քաղաքական բանտարկյալ է
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան